Իշխանափոխության ձախողված փորձեր, հանուն Արցախի ակցիաներ․ 2023-ի քաղաքական ստվերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
Բոլորը

2023-ի որոշ օրերի մայրաքաղաքը հիշեցնում էր դրվագներ 2018-ից, երբ փակվում էին տարբեր փողոցներ և բազմամարդ ակցիաներ էին իրականացվում։ Սեպտեմբերի 19-ին Արցախում սկսված ռազմական գործողություններին զուգահեռ՝ բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին Կառավարության շենքի մոտ և բողոքի գործողություններ սկսել․ իշխանափոխության օրակարգով ձևավորված «Ազգային կոմիտեն», սակայն, կարճ կյանք ունեցավ։

Ստեփանակերտում արցախցիները ևս իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում՝ փորձելով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել խնդրի վրա և պահանջելով ռուս խաղաղապահներից՝ կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքներ էին կազմակերպվում, իսկ արցախցի ակտիվիստներն անգամ փորձել էին արգելափակել խաղաղապահների՝ Իվանյանում գտնվող բազան։

Բողոքի ակցիաներ անցկացվեցին նաև ՌԴ դեսպանատան մոտ՝ Արցախի ապաշրջափակման պահանջով։ Հավաքվածները նաև հստակ գործողություններ էին ակնկալում ռուս խաղաղապահներից, պահանջում քայլեր ձեռնարկել հումանիտար օգնությունն Արցախ հասցնելու ուղղությամբ։ Բողոքավորների ձայնն այդպես էլ չլսված մնաց։

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ստորագրահավաք սկսեց՝ «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը, պահանջում ենք հանել անցակետը» կարգախոսով։

Հետագայում ստորագրահավաքը վերաճեց «Հայաքվե» նախաձեռնության․ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնող նախագիծը հասավ ԱԺ, բայց չմտավ լիագումար նիստերի օրակարգ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան