«Ֆրանսիան իր վնասակար գործողություններով խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի հեռանկարները»․Ալիևի ներկայացուցիչ

Լուրեր

07.10.2026 | 11:52
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը ֆրանսիական Le Monde-ին տված հարցազրույցում ասել է, թե Բաքվի և Փարիզի միջև երկկողմ հարաբերությունների նկատվող վատթարացման պատճառը Ֆրանսիայի «բացարձակապես անարդար, կողմնակալ հայամետ դիրքորոշումն է»։  Ալիևի ներկայացուցիչը պնդել է, որ «Ֆրանսիան երկար ժամանակ վնասակար գործողություններ է իրականացնում՝ Հայաստանին տրամադրում է բոլոր տեսակի՝ դիվանագիտական, տնտեսական, իսկ վերջին շրջանում նաև ռազմական աջակցություն, խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու հեռանկարները»։

«Միջազգային տարբեր հարթակներ, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրամիությունը և նրա ինստիտուտները՝ բացահայտ հակաադրբեջանական նախաձեռնությունները խթանելու փորձերը, ոչ միայն լիովին խարխլեցին Ֆրանսիայի առանց այն էլ կասկածելի հեղինակությունը՝ որպես հնարավոր միջնորդի, այլև լուրջ վնաս հասցրեցին Բաքվի վստահությանը հենց Եվրամիության նկատմամբ, որտեղ Ֆրանսիան ունի առաջատար դերերից մեկը»,-բողոքել է Ամիրբեկովը։

Թեպետ  Ադրբեջանը շարունակում է Թուրքիայից, Իսրայելից ու այլ երկրներից ժամանակակից սպառազինությունների ձեռքբերումը՝ Ամիրբեկովը դժգոհել է Ֆրանսիայի ու Հայաստանի ռազմական համագործակցությունից։ Նա նշել է, թե «զենքի մատակարարումները Երևանին ապակայունացնում և խաթարում են անվտանգությունը Հարավային Կովկասում՝ տարածաշրջանը մղելով դեպի նոր ռազմական հակամարտություններ, սպառազինությունների անիմաստ մրցավազքի և արհեստականորեն ձգձգելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու հեռանկարները»։

Նշենք, որ նախօրեին էլ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին էր դժգոհություն հայտնել Ֆրանսիայից՝ ադրբեջանցի դիվանագետներին անցանկալի անձ ճանաչելու համար։

Էմմա Չոբանյան