Բայրամովը դժգոհել է, որ Ֆրանսիան «անցանկալի անձ» է ճանաչել ադրբեջանցի դիվանագետներին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը «հերթական սխալն» է անվանել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակիցներին պերսոնա նոն գրատա հայտարարելու՝ Փարիզի որոշումը։

«Երեկ Փարիզում Ադրբեջանի դեսպանին անհիմն հրավիրել են Ֆրանսիայի ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են, որ Ֆրանսիան պերսոնա նոն գրատա է հայտարարել Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի, որոնք պետք է լքեն երկիրը 48 ժամվա ընթացքում։ Մենք Փարիզի այս գործողություններն ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների համատեքստում համարում ենք Ֆրանսիայի հերթական սխալը»,- ասել է Բայրամովը տարին ամփոփող մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ Ֆրանսիան իր որոշումը հիմնավորել է նրանով, որ դրանից առաջ Ադրբեջանը որոշել էր վտարել երկու ֆրանսիացի դիվանագետների։ Բայրամովն ասել է, թե Բաքուն նախքան երկու ֆրանսիացի դիվանագետների վտարելու որոշման մասին հայտարարելը նոտա է ուղարկել Փարիզ և ներկայացրել համապատասխան ապացույցներ, որ ֆրանսիացի դիվանագետները զբաղվել են դիվանագետների կարգավիճակին չհամապատասխանող գործունեությամբ։

Նշենք, որ ի պատասխան Բաքվի գործողության՝ Ֆրանսիան պերսոնա նոն գրատա էր ճանաչել ադրբեջանցի երկու դիվանագետի։

«Ի գիտություն ենք ընդունում Ադրբեջանի կողմից ընդունված որոշումը Ֆրանսիայի դեսպանատան դիվանագիտական ​​անձնակազմի երկու անդամներին պերսոնա նոն գրատա հայտարարելու վերաբերյալ։ Կտրականապես հերքում ենք Ադրբեջանի կողմից իր որոշումը հիմնավորելու համար ներկայացված պնդումները։ Որպես փոխադարձ միջոց՝ Ֆրանսիան պերսոնա նոն գրատա է հայտարարել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բույոնը կանչվել էր Արտաքին գործերի նախարարություն։ Ֆրանսիայի դեսպանի ուշադրությանն էր ներկայացվել, որ դեսպանատան երկու աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ)՝ իրենց դիվանագիտական ​​կարգավիճակի հետ անհամատեղելի և Դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի կոնվենցիային հակասող գործունեության պատճառով։ Այդ անձանց պարտավորեցվել էր Ադրբեջանի տարածքը լքել 48 ժամվա ընթացքում, իսկ դեսպանին նոտա էր հանձնվել։

Նշենք նաև, որ Բաքուն վերջին օրերին նոր արշավ է սկսել Փարիզի դեմ։ Եվ չնայած Բաքվի հակաֆրանսիական քայլերին՝ Բայրամովը հայտարարել է, թե երկու երկրների հարաբերությունների վատթարացման մեղավորը Ֆրանսիան է։

Էմմա Չոբանյան