ԱՄՆ Պետդեպը կրկին անընդունելի է որակել Ադրբեջանում լրագրողների կալանավորումները

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ԱՄՆ-ը կրկնում է իր կոչը Ադրբեջանի կառավարությանը՝ հարգել բոլորի իրավունքներն ու ազատությունները, «ներառյալ՝ նրանց, որոնք օգտագործում են խոսքի ազատությունը»: Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչը՝ պատասխանելով Ադրբեջանում հերթական լրագրողի՝ Շամո Էմինովի կալանավորման մասին ադրբեջանական «Թուրան» գործակալության հարցին։

«Ադրբեջանում լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների վերջին միտումը խորը մտահոգություն է առաջացնում։ Միայն անցյալ ամիս Ադրբեջանում մեկ տասնյակից ավելի նման գործիչներ են ձերբակալվել։ Սա անընդունելի է։ Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը՝ հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ՝ նրանց, որոնք օգտագործում են խոսքի ազատությունը»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ավելի վաղ ճեպազրույցում անընդունելի էր անվանել Ադրբեջանի իշխանությունների կողմից լրագրողների, ակտիվիստների ու ընդդիմադիրների կալանավորումները։

Ադրբեջանում վերջին ամսում առնվազն 10 լրագրող է կալանավորվել։ Նախօրեին հայտնի դարձավ, որ կալանավորվել է ընդդիմադիր Kanal-13-ի լրագրող Շամո Էմինովը։ Դատարանը նրան երեք ամսով կալանավորելու որոշում է կայացրել մաքսանենգության մեղադրանքով։

Էմմա Չոբանյան