ՀՅԴ-ն դատի է տվել Կարեն Կարապետյանի կառավարությանը. «Ժողովուրդ»

Լուրեր

24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

ՀՀԿ իշխանության գործողությունների արդյունքում տուժածների թվում է նաեւ նրանց երբեմնի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն: Ու հիմա` թավշյա հեղափոխությունից հետո, երբ ՀՅԴ-ն այս անգամ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում է, որոշել է վերականգնել ոտնահարված իրավունքները՝ հայց ներկայացնելով ՀՀ վարչական դատարան: Իսկ հայցը ՀՅԴ-ն ներկայացրել է նույն կառավարության դեմ, որի մաս է կազմում` բայց բողոքարկելով նախորդ կառավարության որոշումը:

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՅԴ-ն հուլիսի 16-ին դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀԿ-ական նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության՝ 22.03.2018թ. Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ հանրային գերակա շահ ճանաչելու մասին թիվ 332-Ն որոշումը մասնակի` Հանրապետության փողոցի թիվ 30 հասցեում գտնվող «Քաղաք» պանդոկի աստիճանավանդակի մասով: Կարելի է ենթադրել՝ «Քաղաք» պանդոկը (կամ առնվազն դրա աստիճանավանդակը) պատկանում է ՀՅԴ-ին, ուստի որոշել են այն փրկել հանրային գերակա շահի անվան տակ քանդվելուց:

Միայն թե զարմանալի է՝ ինչո՞ւ ՀՅԴ-ն դատարան չէր դիմել ավելի վաղ՝ ՀՀԿ իշխանության օրոք, կամ ինչո՞ւ այդ որոշման դեմ չէր դժգոհել, ընդվզել` նախկին կառավարության կազմում լինելով: Եթե իրենք էլ են համոզված եղել, որ կոալիցիայի մաս կազմելով հանդերձ իրենց բողոքը չէր բավարարվի, դատարան դիմելու դեպքում էլ վճիռը կլիներ Բաղրամյան 26-ի թելադրանքով, ապա կարող են այդ մասին խոստովանել: Իսկ մինչ այդ, նշենք, որ հուլիսի 20-ին դատարանը որոշում է կայացրել կառավարության դեմ ՀՅԴ հայցը վերադարձնել՝ դիմումում թույլ տված սխալները վերացնելու եւ կրկին ներկայացնելու համար: Այնպես որ, սպասենք այս գործով զարգացումներին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: