Զախարովան ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումների մասին ՌԴ դիրքորոշումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումների մասին ՌԴ դիրքորոշումը։ Նա նշել է, թե ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման լավ հեռանկար է տեսնում։

«Հաշվի առնելով մեր հարաբերությունների դաշնակցային բնույթը՝ մենք պատրաստ ենք ամեն կերպ նպաստել Հայաստանի խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Սա իսկապես չափազանց կարևոր է մեզ համար: Տարբեր պատճառներով. սա մեր ընդհանուր պատմությունն է, թե՛ ժողովուրդների, թե՛ մշակույթների փոխներթափանցումը։ Սա նաև տարածաշրջանային առումով կայունություն է։ Սրանք, ի դեպ, ընդհանուր մարտահրավերներ են և ընդհանուր խնդիրներ, որոնք ավելի հեշտ է լուծել միասին»,- ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ ՌԴ-ի ու ԵՏՄ անդամ այլ երկրների հետ առևտրատնտեսական կապերի շնորհիվ ՀՀ-ն զգալի տնտեսական աճ է ցուցադրել։

«2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման լավ հեռանկարներ ենք տեսնում։ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու նախադրյալներ ևս կան։ Ռուսաստանն ընդհանուր առմամբ շահագրգռված է Հարավային Կովկասում հակամարտությունների նվազեցմամբ և այս տարածաշրջանի հարուստ ներուժի բացմամբ, ինչին կարող է նպաստել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակում ընդլայնված փոխգործակցությունը»,- ասել է Զախարովան։

Ռուսաստանցի պաշտոնյան նաև շնորհավորել է հայ ժողովրդին գալիք տոների կապակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում: