Սերբիայում ընտրակեղծիքների դեմ բողոքի ցույցերը շարունակվում են

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում են մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած խորհրդարանական և տեղական ընտրություններում ենթադրյալ կեղծիքների դեմ բողոքի ցույցերը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հարյուրավոր մարդիկ, հիմնականում՝ ուսանողներ, հավաքվել են պետական ​​ընտրական հանձնաժողովի շենքի մոտ, այնուհետև երթով շարժվել դեպի մայրաքաղաքի կենտրոնական ոստիկանական բաժանմունք, որտեղ, ենթադրաբար, պահվում են ավելի վաղ ձերբակալված ցուցարարները։

«Սերբիան ընդդեմ բռնության» ընդդիմադիր քաղաքական կոալիցիայի հարյուրավոր կողմնակիցներ էլ փակել են Կնեզ Միլոշի կենտրոնական փողոցը, որտեղ գտնվում են Սերբիայի կառավարության շենքերն ու օտարերկրյա դեսպանատները։ Ականատեսների վկայությամբ՝ ոստիկանների հետ բախումներ չեն եղել, ուսանողները հենց ճանապարհին ֆուտբոլ և վոլեյբոլ են խաղացել։

«Ես ծնվել եմ 2002 թվականին և կարծում էի, որ երբեք ստիպված չեմ լինի իմ ծնողների նման փողոց դուրս գալ՝ ժողովրդավարության համար պայքարելու։ Սակայն ստիպված եմ»,- ասել է ակցիայի մասնակիցներից՝ 21-ամյա ուսանողուի Էմիլի Միլենկովիչը։

Սերբիայի ոստիկանության տվյալներով՝ բողոքի ցույցերի ընթացքում, որոնք արդեն ութերորդ օրն են ընթանում, ձերբակալվել է առնվազն 38 մարդ: Նրանք մեղադրվում են սահմանադրական կարգը բռնի փոխելու և կառավարությունը տապալելու փորձի, ինչպես նաև բռնի գործողությունների մեջ, հայտարարել է Սերբիայի ոստիկանության բաժնի ղեկավար Իվիցա Իվկովիչը։ Նրա խոսքով՝ ութ ոստիկան վիրավորվել է, այդ թվում՝ մի քանիսը՝ ծանր։ Ցուցարարներն իրենց հերթին ոստիկաններին մեղադրում են իրենց նկատմամբ չարդարացված բռնություն գործադրելու մեջ։

Սերբիայի Ալեքսանդր Վուչիչն անկարգություններն անվանել է դրսից հրահրված։

Նշենք, որ կիրակի երեկոյան ցուցարարները փորձել էին ներխուժել Բելգրադի քաղաքային խորհրդարանի շենք։

«Սերբիան ընդդեմ բռնության» ընդդիմադիր դաշինքի կողմնակիցները բողոքի ցույցերը սկսել են երկրում դեկտեմբերի 17-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը:

Էմմա Չոբանյան