Դեկտեմբերի 25-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 535 է
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:
Ըստ այդմ՝ դեկտեմբերի 25-ի դրությամբ՝ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 535 է, որից 382-ը երեխաներ են, 153-ը՝ մեծահասակ, 3 քաղաքացի հոսպիտալացված է, 357 քաղաքացի դուրս է գրվել: