«Պատասխանը չի ուշանա». Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանմանը

Լուրեր

23.06.2026 | 12:51
ՌԴ Սվերդլովսկի մարզում փոթորկի հետևանքով գրեթե 100 տուն է վնասվել․ 16 մարդ վիրավորվել է
23.06.2026 | 12:51
Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին. մեկ անձ հոսպիտալացվել է
23.06.2026 | 12:43
Փաշինյանի որոշմամբ կարկտահարության դեպքերն ուսումնասիրող աշխատանքային խումբ է ստեղծվել
23.06.2026 | 12:34
Շրջափակել էին ամբողջ շենքը, առգրավեցին կանխիկ գումարն ու զարդերը. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:26
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին ու Զապորոժիեին․ տուժածներ կան
23.06.2026 | 12:20
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
23.06.2026 | 12:15
Դահլիճի ծեծռտուքը տեղափոխվեց միջանցք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:10
Վարժանքի ժամանակ զինծառայող է վիրավորվել // Հայկական ծիրանի խմբաքանակ է ժամանել ԵՄ․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 12:04
Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխումը «գերազանցում է» տնտեսական ճգնաժամի ռիսկը
23.06.2026 | 11:57
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:56
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ որևէ հստակություն դեռևս չկա․ Ուշակով
23.06.2026 | 11:45
Ծեծկռտուք ավագանու նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 11:23
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Ղրիմի վրա․ թիրախում են եղել նավթաբազան, նավթամթերքի տերմինալն ու նավահանգիստը
23.06.2026 | 11:17
Խուզարկություն են իրականացնում Իշխան Սաղաթելյանի բնակարանում. ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:11
Հորմուզի նեղուցը կկառավարվի Թեհրանի կողմից․ ԱՄՆ-ի հետ կապի գիծ կստեղծվի․ Ղալիբաֆ
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարարությունը բացասաբար է արձագանքել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի ԱՄՆ-ը մուտք գործելն արգելող պատժամիջոցների սահմանմանը. փոխանցում է ermenihaber-ը:

Հայտարարությունում նշվել է, որ Թուրքիան անհապաղ պատասխանելու է ԱՄՆ-ի պատժամիջողներին:  

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Խստորեն դատապարտում ենք  ԱՄՆ գանձապետարանի կողմից հայտարարված մեր երկրին առնչվող պատժամիջոցի որոշումը։ Խնդրո առարկա որոշումը, որով թիրախավորվում են մեր երկու նախարարները, ո՛չ պետության լրջության հետ է կարելի է նույնացնել, ո՛չ էլ օրենքի և արդարության տեսանկյունից է հնարավոր հիմնավորել։ Կասկած չկա, որ այս որոշումը, որն անհարգալից միջամտություն է  մեր իրավական համակարգին, դեմ է  ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների էությանը և մեծ վնաս է հասցնելու  երկու երկրների միջև խնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող կառուցողական ջանքերին։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ վարչակազմին  հետ կանգնել այս սխալ որոշումից։  Անհապաղ համարժեք պատասխան է տրվելու ոչ մի նպատակի չծառայող այս ագրեսիվ դիրքորոշմանը»։

Նշենք, որ թուրք նախարարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու պատճառը Թուրքիայում ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին՝ ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարության բազմաթիվ հորդորներից հետո ազատ չարձակելն է:

Բրանսոնը մեղադրվում է ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու մեջ։ Ըստ տեղեկությունների՝ պատժամիջոցները կիրառվել են այդ երկու նախարարների նկատմամբ այն պատճառով, որ հենց նրանք են գլխավոր դերակատարություն ունեցել Բրանսոնի կալանավորման մեջ։                                             

Բացի ԱՄՆ-ը մուտք գործելու արգելքից, սառեցվել են նաև ԱՄՆ-ում Սոյլուի և Գյուլի նյութական միջոցները։