Սա միջամտում չէ, պետք հաշվի առնել դաշնակցի կարծիքը. Արամ Գասպարի Սարգսյանը` Լավրովի հայտարարության մասին

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը

Հայաստանյան վերջին գործընթացները մտահոգում են մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին: Հայաստանի նոր իշխանությունները հայտարարում են, թե մենք չենք շեղվում արտաքին քաղաքական առաջնահերթություններից: Երեկ նման հայտարարություն արեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Այս և այլ թեմաների շուրջ Factor.am-ը զրուցել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի հետ:

-Ի պատասխան Սերգեյ Լավրովի հայտարարության` եղան բավականին սուր արձագանքներ: Շատերն ասացին, թե սա կոպիտ միջամտություն է մեր ներքին գործերին: Դուք ինչպե՞ ս եք դա գնահատում:

-Դաշնակիցների միջև պետք է վստահելի հարաբերությունները լինեն: Սա միջամտում չէր: Ավելի շատ Խաչատուրովի հետ եմ կապում: Եթե հայկական կողմը նախօրոք զգուշացներ Խաչատուրովին պաշտոնանկ անելու և դատական գործի ցանկության մասին, բոլորը կհասկանային: Բայց Ռուսաստանի համար կարևոր կառույցի ղեկավարի նկատմամբ մեղադրանքը եղավ միանգամից: Իմ կարծիքով`դա էր այդ արձագանքի պատճառը: Ընթացակարգ էր խախտվել: Երբ մենք ինչ-որ խնդիր ենք լուծում, միշտ հարևանի, դաշնակցի կարծիքը պետք է հաշվի առնենք:

-ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը վերահաստատեց, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։ Այս պատասխանն արդյոք սպառիչ չէր։

-Մեր մանկության տարիներին կասեին` մամայի արև, պապայի արև: Գործողություններն ավելի կարևոր են, քան խոսքերը: Կրկնում եմ` Ռուսաստանը պետք է նախապես տեղյակ լիներ: Այստեղ հենց տեղյակ պահելու խնդիրն էր, ոչ թե համաձայնեցնելու:

-Նիկոլ Փաշինյանը հատուկ կանդրադառնա՞ ռուսական գնահատականներին:

-Եթե ԱԳՆ-ն հայտարարություն է անում, ապա այն արտահայտում է երկրի բարձրագույն ղեկավարության դիրքորոշումը: Սա Նիկոլ Փաշինյանի պատասխանն էր:

-Ինչպես եք գնահատում Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքական շեշտադրումներն ու անցած երկուսուկես ամսվա գործունեությունը։

-Երկուսուկես ամիսը վաղ է, որ գնահատեմ, բայց սխալ կլինի, եթե նա արտաքին խնդիրները միայն իր շրջապատի և թիմի պատկերացումներով փորձի լուծել: Պետք է ստեղծել ռազմավարական ինստիտուտներ: Դրանք միայն օգտակար կլինեն:

-Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին իրենց կարծիքը հայտնեցին նախկին պաշտոնյաներ և երբեմնի ակտիվ ընդդիմադիրներ: Օրինակ` Հրանտ Բագրատյանն ու Վազգեն Մանուկյանը, որոնց դիտարկումները հակասական տրամադրություններ առաջացրեցին: Ըստ Ձեզ` ինչպիսի՞ ազդեցություն և նշանակություն կունենա այդ կալանավորումը:

-Ռոբերտ Քոչարյանի անվան հետ այնքան բան է կապված, որ միայն այս հարցում մեղադրելը բավարար չէ: Որոշակի շտապողականություն կա այս գործում: Պետք է նաև այս քսանյոթ տարիների գնահատականը տրվի: Շատերին անհանգստացրել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին առանձնացնում են: Մարդիկ կան, որ նույնիսկ վիրավորվում են, երբ Լևոն Տեր-Պետրոսյանին համեմատում ես Ռոբերտ Քոչարյանի հետ: Իսկ ինչո՞ւ չի կարելի համեմատել: Անհրաժեշտ է տալ երեք իշխանությունների իրավական, քաղաքական բարոյական ամբողջական գնահատականը: Այն, ինչ կատարվում է այսօր, հատվածական գործընթաց է: ՀՀՇ-ն, որն այսօր ՀԱԿ-ի անվան տակ է հանդես գալիս, հայտարարում է, թե սա պատմական պահ է: Պատմական պահը կլինի, երբ բոլորը պատասխան տան: Հիշենք աննորմալ սեփականաշնորհումը, թալանը: Ես ցանկություն չունեմ պաշտպանել Քոչարյանին, ես ավելի շատ բան կարող եմ ասել նրա մասին, բայց հիմա ոչ օբյեկտիվ մոտեցում եմ տեսնում: Այսօրվա իշխանությունը պետք է իմանա, որ իրեն էլ է սպասում նույնը, եթե գնա սխալ ճանապարհով:

-Հանրապետականն ու ՀՅԴ-ն սատարեցին Քոչարյանին, բայց վերջին տարիներին Քոչարյանը քննադատում էր ՀՀԿ-ի տնտեսական և արտաքին քաղաքականությունը: Այդ քննադատությունների մասին Ռոբերտ Քոչարյանը հիշատակեց նաև իր վերջին հարցազրույցում: Ինչպե՞ս եք գնահատում այս ուժերի արձագանքը, և, ըստ Ձեզ, ինչո ՞ւ է «Բարգավաճ Հայաստանն» ավելի զուսպ:

-ՀՀԿ-ի պաշտպանությունը զարմանալի չէր: Ռոբերտ Քոչարյանի իշխանության վնասները կապված են նաև Հանրապետականի հետ, որովհետև այն իշխող ուժն էր: Մյուս հարցի պատասխանը հենց «Բարգավաճ Հայաստանը» թող տա: Կուսակցությունների գործողությունները չեմ քննարկում:

Լևոն Փանոսյան