ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան նշում է հիմնադրման 80-ամյա հոբելյանը

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան նշում է հիմնադրման 80-ամյա հոբելյանը: Սույն թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24), կմեկնարկի հոբելյանական նիստ: Ակադեմիայի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու են ժամանել պատվիրակություններ Մոլդովայի, Հունաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Իրանի գիտությունների ակադեմիաներից, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտից (Դուբնա, ՌԴ). տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

ՀՀ ԳԱԱ-ն համագործակցության համաձայնագրեր կստորագրի գործընկեր մի քանի ակադեմիաների հետ։

Հյուրերը հանդես կգան շնորհավորական ելույթներով, որին կհաջորդի ՀՀ ԳԱԱ աշխատակիցներին հոբելյանական հուշամեդալներով պարգևատրման արարողությունը։

Հայաստանի գիտությունների ակադե­միան հիմնադրվել է 1943թ. նոյեմբերին ՀՍՍՌ կառավարության որոշմամբ՝ որպես բարձրագույն գիտական հաստատություն։ Այն կոչված է միավորելու գիտնականների ջանքերը հիմնարար հետազոտություններ իրականացնելու, տնտեսական, սոցիալական և մշակութային հիմնախնդիրների տեսական և գործնական լուծման և երկրի ազգային անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքների կատարման համար:

Ակադեմիայի առաջին պրեզիդենտ է ընտրվել աշխարհահռչակ Էրմիտաժ թանգարանի տնօրեն Հովսեփ Օրբելին: Սկիզբ է դրվել բնագիտական գիտությունների զարգացմանը։ Ընդլայնվել են աշխատանքները բանասիրության, պատմության, լեզվաբանության բնագավառներում։

1947թ․ ակադեմիայի պրեզիդենտ է ընտրվել տեսական աստղաֆիզիկայի հիմնադիր, հանրահայտ գիտնական Վիկտոր Համբարձումյանը: Նրա 46-ամյա ղեկավարման ժամանակահատվածում Հայաստանի գիտությունների ակադեմիան ունեցել է ծանրակշիռ ձեռքբերումներ, առաջատար դեր ստանձնել Խորհրդային Միության հանրապետությունների ակադեմիաների շարքում, ճանաչելի դարձել արտասահմանում:

1993թ.` Հայաստանի երրորդ Հանրապետության հռչակումից հետո, ՀԽՍՀ ԳԱ-ն վերանվանվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա:

Հայաստանի երրորդ Հանրապետության կազմավորման դժվարին ժամանակաշրջանում՝ 1993թ․, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ է ընտրվել ճանաչված պետական գործիչ, գիտության և գիտական արտադրության անվանի կազմակերպիչ Ֆադեյ Սարգսյանը: Տնտեսական վերափոխումներին զուգահեռ հույժ կարևոր էր հոգածությունը գիտության հանդեպ` պահպանել գիտական հիմնական ուղղությունները, գիտական ներուժը, նախկին գիտական կապերն ու համագործակցությունը: ՀՀ ԳԱԱ-ն անդամակցել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ընկերությանը, սկսել համագործակցել INTAS, ISTC, NATO, CRDF միջազգային կազմակերպությունների հետ: Ֆադեյ Սարգսյանի ղեկավարման տարիներին ընդունվել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքը, ՀՀ ԳԱԱ-ն ստացել է ՀՀ կառավարության խորհրդատուի հատուկ կարգավիճակ։

2006 թ. ՀՀ ԳԱԱ նախագահ է ընտրվել գիտության և կրթության ճանաչված կազմակերպիչ, ռադիոֆիզիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Մեծապես ակտիվացել է ակադեմիայի միջազգային համագործակցությունը: Նոր պայմանագրեր են ստորագրվել Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուկրաինայի, Լիտվայի, Ռումինիայի, Չինաստանի, Վրաստանի, Թուրքմենիայի, Ղազախստանի, Ղրղզստանի ակադեմիաների, Մեծ Բրիտանիայի Թագավորական Ընկերության, Ֆրանսիայի CNRS կենտրոնի, Ֆրանսիայի 9 գիտակրթական հաստատությունների, Հնդկաստանի MIT ինստիտուտների խմբի, Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժայի քաղաքային համալսարանի, Գերմանիայի Մաքս Պլանկ ընկերության հետ: ՀՀ ԳԱԱ-ն անդամակցել է «Գիտական միջազգային խորհրդին» (ICSU), «Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիային» (IAP), «Գիտությունների ակադեմիաների եվրոպական ֆեդերացիային»:

Ակադեմիան ակտիվ մասնակցել է «Հորիզոն 2020» ծրագրին։ Նախագծերի մեծ մասն իրականացվել է ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների կողմից:

Գիտատեխնիկական ներուժի ու հիմնարար գիտությունների արդյունքների կիրառական մշակման նպատակաուղղված օգտագործման համար ընդունվել է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքը:

2021թ․ ՀՀ ԳԱԱ նախագահ է ընտրվել գիտության, կրթության, արտադրության հմուտ կազմակերպիչ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ Ներկայում Գիտությունների ազգային ակադեմիան շարունակում է զարգացնել գիտության տարբեր բնագավառներն ու գրանցել նվաճումներ, արդյունավետ համագործակցում է ԲՈՒՀ-երի, պետական կառույցների, ռազմաարդյունաբերական համալիրի, արտադրողների, տնտեսության պետական ու մասնավոր հատվածի, տեղական ու միջազգային գիտական կազմակերպությունների հետ։ Ակտիվ աշխատանքներ են տարվում կիրառական գիտական հետազոտությունների ուղղությամբ։

Ներկայում ՀՀ ԳԱԱ-ն միավորում է 30-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: Ըստ գիտության բնագավառների ՀՀ ԳԱԱ-ում գործում են Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների, Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, Բնական գիտությունների, Քիմիական և Երկրի մասին գիտությունների և Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքները: