Լեհաստանն ամրապնդում է Բելառուսի հետ սահմանը

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իր երկիրն ամրացնում է երկաթե պատնեշը Բելառուսի հետ սահմանին՝ անօրինական միգրացիան զսպելու համար, գրում է VOA-ն:

«Մենք վերանորոգում ենք լեհ-բելառուսական սահմանի պարիսպը, ամրացնում ենք այն։ Այդ նպատակների համար կատարվող ծախսերն ամենաբարձրն են Լեհաստանի ողջ պատմության մեջ»,- ասել է Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը Zet ռադիոյի եթերում:

Պաշտոնյան նշել է, որ սահմանամերձ շրջաններում լեհական և դաշնակից զինված ուժերի ներկայությունը նաև օգնում է ամրապնդել ՆԱՏՕ-ի և Եվրամիության արևելյան սահմանները: Այս ներկայությունն աճել է 2022 թվականին Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայից հետո։

Նախարարը կողմ է արտահայտվել, որ Լեհաստանը պաշտպանական բունկերների և խրամատների գիծ կառուցի այս սահմանի և Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանի երկայնքով, ինչն արդեն արել են Բալթյան երկրները։