Գերմանիան Ուկրաինային երեք HIMARS հրթիռային համակարգ կմատակարարի

Լուրեր

07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է Ուկրաինային երեք HIMARS բազմակի հրթիռային համակարգերի (MLRS) մատակարարման մասին։ Այս մասին նա ասել է ԱՄՆ կատարած այցի ժամանակ։

«Կարող եմ հաստատել, որ ամերիկացիների հետ համագործակցելով՝ մենք Ուկրաինային կփոխանցենք երեք HIMARS  համակարգ»,- ասել է նա։

Հրթիռային համակարգերը կմատակարարվեն ԱՄՆ-ի ռազմական ռեզերվներից և կվճարվեն Բեռլինի կողմից։

HIMARS MLRS-ի գործողության շառավիղը մինչև 80 կմ է, սակայն որոշակի փոփոխության դեպքում և համապատասխան զինամթերքի մատակարարման դեպքում այն կարող է հասնել 300-500 կմ: Միացյալ Նահանգները նախկինում մատակարարել է ավելի քան 30 միավոր նման սարքավորում:

2024 թվականի փետրվարին Ուկրաինան և Գերմանիան համաձայնագիր են ստորագրել անվտանգության ոլորտում համագործակցության և Կիևին երկարաժամկետ աջակցության մասին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրված համաձայնագիրն անվանել է «աննախադեպ»՝ այս տարվա համար ապահովելով Գերմանիայի աջակցությունն Ուկրաինային ավելի քան յոթ միլիարդ եվրոյի չափով: