Ալիևի կուսակցությունը հայտարարել է, որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների վաղաժամ անցկացման որոշում դեռ չկա

Լուրեր

07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
Բոլորը

Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների տեղափոխման վերջնական որոշում չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ, կենտրոնական ապարատի ղեկավար Թահիր Բուդաղովը։

«Կուսակցությունը բոլոր ընտրություններում նախապատրաստական աշխատանք է տանում ոչ միայն ընտրությունների նախաշեմին, այլև ընտրությունների միջակայքում: Ներկայում մենք իրականացնում ենք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հետ կապված բոլոր անհրաժեշտ աշխատանքները»,- ասել է նա։

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանախովն օրերս հայտարարել էր, որ ըստ երկրի օրենսդրության՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին՝ միաժամանակ հայտնելով, որ դրանք կարող են անցկացվել ժամանակից շուտ։

«Հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները՝ այժմ անհրաժեշտ է որոշակի աշխատանքներ սկսել՝ կապված ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստման հետ։ Քանի որ խորհրդարանական ընտրությունների ժամանակը համընկնում է COP29-ի հետ, որը հեղինակավոր միջոցառում է և անցկացվելու է Ադրբեջանում, կարող է որոշում կայացվել ընտրությունների օրը փոխելու մասին»,- ասել էր Փանախովը։

Սահմանադրության համաձայն՝ 125 տեղանոց Միլլի Մեջլիսի ընտրություններն անցկացվում են հինգ տարին մեկ անգամ՝ խորհրդարանի լիազորությունների վերջին տարվա նոյեմբերի առաջին կիրակի օրը։ Ընտրությունների օրը հայտարարվում է դրանց անցկացումից երկու ամիս առաջ։

Ըստ շրջանառվող լուրերի՝ խորհրդարանական ընտրությունները կարող են տեղի ունենալ ամռանը։

Էմմա Չոբանյան