«Ես չեմ համարում, որ ռուսների հետ համագործակցելը սխալ է, ի՞նչ է եղել, եթե մենք իրենց համարում ենք ռազմավարական գործընկեր»․ Ստեփան Գրիգորյան

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն ընկալում է նախ իբրև աջակցություն Հանրապետական կուսակցությանը։ «Էդ հայտարարությունը ծնվեց միայն այն պատճառով, որ Հայաստանում գտնվեցին ուժեր, որոնք դրսից ուզում են տղա կանչել։ Օրինակ՝ ՀՀԿ-ն Հայաստանում չունի հենարան, դա մեծ գաղտնիք չէ, դա ցույց տվեց հեղափոխությունը, որ ռեյտինգը ցածր է։ ՀՀԿ-ն, երբ որ սկսեց սատարել Ռոբերտ Քոչարյանին այս պատմության ընթացքում՝ էս մի քանի օրը, իրանք, իմ կարծիքով, որոշեցին նաև դրսից կանչել մարդկանց։ Ինչո՞ւ։ Որովհետև այստեղ չունեն հենարան։ Լավ, իրանց հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին  արեցին՝ արեցին, բայց հասկացան, որ այստեղ ոչ ոք չունեն»,- նկատում է քաղաքագետը։

Նա Հանրապետականին համարում է Ռուսաստանի հինգերորդ շարասյուն, սակայն վստահ չէ, որ նախկին իշխող կուսակցությունը Ռուսաստանի արտգործնախարարին խնդրել է միջամտել, որպեսզի կանխեն Քոչարյանի ձերբակալությունը։ Իսկ ռուսները Քոչարյանի հետ տեղի ունեցածին արձագանքելու իրենց պատճառներն ունեն։

«Էսօր Հայաստանում այդ բացահայտումները «Մարտի 1»-ի հետ կապված, կոռուպցիայի բացահայտումները, շոշափում են  շահերը էն մարդկանց, որոնք Ռուսաստանին շատ ու շատ բաներ են տվել, նաև մեր սուվերենության մի մասը։ Պարզ է, որ Ռուսաստանը չի կարող կողքից նայել։ Չեմ կարծում, որ շատ ակտիվ կմիջամտեն։ Ռոբերտ Քոչարյանը «Գույք պարտքի դիմաց» ռեալ ձրի, հսկա գործարաններ տվեց Ռուսաստանին։ Ո՞նց իրանք կարող են մոռանալ, միլիարդների հասնող գները էդ օբյեկտների պարտքի դիմաց տվեցին»,- նշում է պարոն Գրիգորյանը։

Ըստ նրա, Սերգեյ Լավրովի հայտարարությունից Նիկոլ Փաշինյանը վախենալու կարիք չունի, ինքն անձամբ ճիշտ է աշխատում ռուսների հետ, բայց նրա թիմը պետք է ավելի ակտիվ աշխատի, պետք է հասկանա ռուսների ուզածը: «Այո, այդ թիմը Նիկոլ Փաշինյանի, պարտավոր է,  առաջին հերթին՝ արտգործնախարարությունը, պարտավոր է հիմա բացատրական աշխատանք տանել, հանդիպել, ասել, այլ ոչ թե՝ ոնց մերոնք արձագանքեցին՝ չէ, մենք ամեն ինչ անում ենք օրենքով»,- զգուշացնում է պարոն Գրիգորյանը։

Դիցուք, ըստ քաղաքագետի, ռուսները չհասկացան, թե ինչու Հայաստանն առանց իրենց հետ խորհրդակցելու որոշեց հետ կանչել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին․ «ՀԱՊԿ-ը լուրջ կազմակերպություն է, էդ կազմակերպությունն ունի կանոնադրություն, որի համաձայն, Խաչատուրովի հետ կանչելը լուրջ պրոցեդուրա ունի, բանավոր հետ չեն կանչում»։

Ստեփան Գրիգորյանը նկատում է, որ Հայաստանն իրավունք ունի առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու սկսել Խաչատուրովին հետ կանչելու գործընթաց, սակայն դիվանագիտական աշխարհում դա անհարգալից է ընկալվում, նախ պետք է խորհրդակցել գործընկերոջ հետ։ «Ես չէի ասի՝ վիրավորված, միգուցե նեղացած են, կամ զգուշավոր։ Տես, հիմա իրանք ասում են՝ ի՞նչ է կատարվում։ Ես չեմ համարում սխալ՝ խորհրդակցել Ռուսաստանի հետ։ Ի՞նչ է եղել, եթե մենք ռուսներին համարում ենք ռազմավարական գործընկեր»,- նկատում է նա։

Ռուսները տեսնում են, որ Հայաստանում նոր իշխանություն է, երիտասարդներ են՝ նոր մտածողությամբ, քաղաքական նոր տեսլականներով, բայց ռուսները սիրում են դեմ առ դեմ շփումներով որոշակի պայմանավորվածությունները։ «Հիմա եկավ նոր սերունդ իշխանության, սերնդափոխությունն ինչ-որ չափով գնում է, ու էդ նոր մարդիկ ուրիշ տիպի մտածելակերպ ունեն։ Այո, Ռուսաստանի նկատմամբ շատ լավ են, բայց ուրիշ են։ Ռուսաստանը դա չի հասկանում։ Ուրեմն պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատես, նստես սեղանի շուրջ, ուտես, խմես»,- հուշում է Ստեփան Գրիգորյանը։

Քաղաքագետի համար էական է, սակայն, այն, որ ռուսները պետք է սովորեն հասկանալ՝ Հայաստանի իշխանությունը սկսել է գնահատել իր ինքնորոշումը։

Մհեր Արշակյան