Ձևավորվում է նախարարին կից քաղավիացիայի հարցերով աշխատանքային խումբ

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նախարար Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քաղավիացիայի խնդիրների շուրջ քննարկում` քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի, վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի, ոլորտի մասնագետների և շահագրգիռ այլ կողմերի մասնակցությամբ. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
 
Հանդիպում-քննարկման նպատակն աշխատանքային խումբ ձևավորելն է, որը կզբաղվի քաղավիացիայի խնդիրների վերհանմամբ, դրանց քննարկմամբ և արդյունքում միասնական որոշման կայացման համար առաջարկությունների ներկայացմամբ:
 
Նախարարի խոսքով` աշխատանքային խումբը պետք է աշխատի թափանցիկ, կամավորության սկզբունքով` տարբեր մասնագետների ներգրավմամբ:
 
Քաղավիացիայի կոմիտեի նախագահի առաջարկությամբ, հանդիպման ձևաչափին համապատասխան՝ հայաստանյան ավիաընկերությունների ներկայացուցիչներն ու մասնագետները ներկայացրին իրենց առանձնացրած խնդիրներն ու հանդես եկան առաջարկություններով։
Քննարկման առանցքային թեման ազգային ավիափոխադրող ունենալու հարցն էր, որն, ըստ ներկաների, ոչ միայն անհրաժեշտ է, այլև ոլորտի առաջընթացի նախապայման։ Հայաստանում գրանցված ընկերություններն այս պահին 6-ն են, բայց փաստացի դրանցից միայն մեկն է չվերթներ իրականացնում։ «Էյր Արմենիա» ընկերության տնօրենի խոսքով` աշխատանքային այս խմբի գերխնդիրը բոլորին ապացուցելն է, որ Հայաստանին ավիացիան պետք է, և ոչ միայն անվտանգության, այլև տնտեսական շահավետության տեսանկյունից:
 
Խոսվեց նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի շահագործման կոնցեսիոն պայմանագրի խնդիրների շուրջ: «Բարձր սակագներ ու մրցակցության անհավասար պայմաններ. սրանք այդ պայմանագրի վնասակար հետևանքների մի մասն են միայն»,- կարծում են ավիացիայի ոլորտի ներկայացուցիչները։
 
Քննարկումը բազմաշերտ էր՝ չշահագործվող օդանավակայաններից մինչև Հայաստան մտնող ավիավառելիքի գներ, կոռուպցիոն սխեմաներ ու իրավական բացթողումներ։ Հանդիպմանը ներկա էր նաև վարչապետի խորհրդականը, ով էլ ներկայացրեց կառավարության տեսլականն այս ուղղություններով:
 
Նախարարը հանդիպման ավարտին բոլոր ցանկացողներին առաջարկեց գրանցվել՝ աշխատանքային խմբի գործունեությանը մասնակցելու համար։
Հավելենք, որ գրանցման գործընթացը դեռ ավարտված չէ. քննարկմանը ներկա չգտնված, բայց շահագրգիռ այլ անձինք ևս կարող են կապ հաստատել նախարարության հետ՝ +374 10 590139 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային փոստով։