Պարեկային ծառայությունը մարզերում անցել է ուժեղացված ծառայության. ՆԳՆ-ն դիմում է երթևեկության մասնակիցներին

Լուրեր

07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
Բոլորը

Հոկտեմբերի 28-ին Պարեկային ծառայությունը սկսեց գործել Սյունիքի, Վայոց ձորի, Արմավիրի և Արարատի մարզերում։ Այսպիսով, կարելի է փաստել, որ ձեռնարկված լայնածավալ միջոցառումների ու նախապատրաստական աշխատանքների շնորհիվ պարեկային ծառայություն իրականացվում է արդեն հանրապետության ամբողջ տարածքում։

«Մեկնարկից օրեր անց՝ նոյեմբերի 10-ից, ՀՀ ներքին գործերի նախարարի հանձնարարությամբ ու ոստիկանության պետի հրամանով Պարեկային ծառայությունը հանրապետության մարզերում անցել է ուժեղացված ծառայության։ Եվ արդյունքները սպասել չտվեցին:

Այսպես՝ նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 10-ը մարզերում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 529 պատահար։ Նախորդ ամսվա համեմատ պատահարները նվազել են 291 դեպքով։ 250 դեպքով նվազել են նյութական վնասով, 31-ով՝ մարմնական վնասվածքի և 10 դեպքով՝ մահվան ելքով պատահարները։ Նվազել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների և մարմնական վնասվածքներ ստացած անձանց թիվը. զոհերը՝ 13-ով, իսկ մարմնական վնասվածքներ ստացած անձինք՝ 53-ով։

Ուժեղացված ծառայությանը զուգահեռ կատարված վերլուծությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ են դարձել քաղաքացիների կողմից ոչ թույլատրելի հատվածով փողոցներ հատելը, վարորդի կողմից ոչ թույլատրելի հատվածով վազանց կատարելը, մեքենայի կառավարումը կորցնելը, ոչ սթափ վիճակում վարելը, հանդիպակաց երթևեկելի գոտի անցնելը և արագության գերազանցումը։

Մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ են դարձել վարորդների կողմից արագության գերազանցումը, հանդիպակաց գոտի դուրս գալը, ճանապարհների լուսավորված չլինելը և ոչ սահմանված վայրով վազանց կատարելը։

Ուժեղացված ծառայությունը շարունակվում է, բայց ցանկալի արդյունքի հասնել միայն վարչարարությամբ, անհնար է, ուստի Ներքին գործերի նախարարությունը դիմում է երթևեկության մասնակիցներին՝ ցուցաբերել գիտակից, իրավահարգ ու օրինապահ վարքագիծ։

Երթևեկության հարգելի՛ մասնակիցներ՝ վարորդներ, ուղևորներ ու հետիոտներ, կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, փոխադարձ հարգանք դրսևորել իրար նկատմամբ, խստագույնս հետևել երթևեկության անվտանգության ապահովմանն ու վերահսկողության բոլոր պահանջներին։

Հիշեք, որ առաջին հայացքից աննշան թվացող խախտումը կարող է կյանք արժենալ երթևեկության մասնակցի համար և ողբերգություն դառնալ նրա հարազատների համար»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։