Եթե կառավարությունը լուրջ քայլեր չձեռնարկի, մենք կկորցնենք Սևանը․ Սևանա լճի կանաչ ջրի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.12.2025 | 13:49
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում
06.12.2025 | 13:22
Գուգարաց թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի
06.12.2025 | 13:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը
06.12.2025 | 12:53
Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել
06.12.2025 | 12:34
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
06.12.2025 | 11:33
Գերմանիայի դպրոցականները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ զինվորական պարտադիր ծառայության
06.12.2025 | 11:07
Նավթի գներն աճել են
06.12.2025 | 10:53
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 6-ի դրությամբ
06.12.2025 | 10:32
Պռոշյան փողոցում 7 ավտոմեքենա է բախվել․ կա զոհ
06.12.2025 | 10:10
Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է
05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
Բոլորը

Տարիներ առաջ,  երբ բնապահպանները ահազանգում էին Սևանա լճի ճահճացման վտանգի մասին, պետական գերատեսչությունները  պնդում էին, որ լճին նման վտանգ չի սպառնա։ Մինչդեռ այսօր արդեն, Առողջապահության նախարարությունն է  հայտարարություն տարածում՝  հորդորելով քաղաքացիներին չլողալ Սևանա լճի կանաչ և ծաղկած ջրում։

Այնուհանդերձ՝ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի» տնօրենի տեղակալ Նունե Բակունցը մասնավորեցնում է․ խոսքը Սևանա լճում առհասարակ լողալու վտանգի մասին չէ։  

«Բնակչության մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե Առողջապահության նախարարությունը կոչ է անում ընդհանրապես չլողալ Սևանի ջրում։ Այդպես չէ, մեր կոչը վերաբերում է զուտ կանաչած կամ ծաղկած, ջրիմուռներով լիքը տարածքներին, որտեղ կան կանաչ ջրիմուռների արտառոց քանակ և ջրի գույնի փոփոխությունը ակնհայտ է»,- նշում է Նունե Բակունցը:

Բնապահպան Սիլվա Ադամյանը պնդում է, որ խնդիրը շատ ավելի լուրջ է և գլոբալ։ Խոսքը ողջ լճի  ճահճացման արդեն տեսանելի հեռանկարի մասին է։ Ըստ նրա,  եթե կառավարությունը հրատապ քայլեր չձեռնարկի, Սևանը կվերածվի ճահճի։

«Գիտնականները, հասարակական գործիչները, բոլորը զգուշացնում էին, որ պրոցեսը շատ արագ է գնում, բայց ոչ մեկ մեզ չէր ուզում լսեր: Երբ մենք ասում էինք, որ ջրի մակարդակը պետք է բարձր լինի, որպեսզի որակը, ջրի ջերմաստիճանը նորմալ լինի և կարողանա էկոլոգիան վերականգնվի լճի, մեզ ոչ ոք չէր լսում»,- ասում է Սիլվա Ադամյանը:

Բնապահպանի համոզմամբ՝ այսօր կանգնել ենք շատ լուրջ փաստի առաջ: Ըստ նրա մի քանի նպաստավոր պայման կա, որն ազդում է Սևանի ջրի որակի վրա:

«Առաջինը՝ ջրբացթողումներեն են, որոնք ժամանակ առ ժամանակ տատանում են, փոփոխության են ենթարկում ջրի ջերմաստիճանը, ջրի էկոլոգիան, և այն տարածքներն են, որտեղ անտառը մնացել է ջրի տակ, տարիներ շարունակ չի մաքրվել, դա էլ է նպաստում, որպեսզի այսօր ունենանք այս իրավիճակը: Մյուս խնդիրը կանալիզացիոն ջրերի մուտքն է դեպի Սևանա լիճ, որն իր հերթին նորից նպաստում է այս իրավիճակին»։

Տիկին Ադամյանի գնահատմամբ՝ Բնապահպանության նախարարությունը փորձում է կոծկել խնդիրը, մինչդեռ այն  ռազմավարական նշանակություն ունի մեզ համար:

Բնապահպան, գյուղատնտես Գալուստ Նանյանին ևս զարմացնում է  Բնապահպանության և Առողջապահության նախարարությունների անտարբերությունը:

«Այսօր հետազոտություններ կան, որ թափանցելիությունը 21 մետր է, բայց թափանցելիությունը կարող է Սևանի կենտրոնական հատվածում լինի այդքան: Եվ ԱՆ հայտարարությունը ճիշտ է, իսկ թե ինչու են այսօր ուզում այդ ամենը կոծկել, անհասկանալի է: Սևանա լճի վերջին 10-15 տարիների ընթացքում մեղավորները, որոնք այսօր կեսը քաղաքականությունից դուրս են, կեսը քաղաքականության մեջ են, պատգամավորներ են, բնապահպանության նախկին փոխնախարարներ են, իրենք իրենց բաժին մեղքն ունեն և պետք է պատասխանատվություն կրեն Սևանի այսօրվա վիճակի համար»,- ասում է բնապահպանը:

Սիլվա Ադամյանին էլ  կրկեսային ներկայացում է հիշեցրել «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանի արարքը: Ապացուցելու համար, որ Սևանա լճի ջուրն անվտանգ է, վերջինս տեսանյութ էր հրապարակել, որտեղ խմում է լճից վերցրած ջուրը:

«Այդ կրկեսը, որ ինքը ցույց տվեց, դա ուղղակի, չգիտեմ, լուրջ մարդու տպավորություն չթողեց մեզ մոտ, որովհետև, մասնագետներն ասում են, որ ջրի որակի փոփոխությունը կարող է չբերել այլ ցուպիկների բազմացման, որ կոնկրետ ազդում է մարդու առողջության վրա: Դա պարտադիր չէ, բոլորովին, Սևանը կորցնելու համար»,- նշում է նա:

Ինքը՝ «Սևան» ազգային պարկի տնօրեն  Վահե Գուլանյանը, այսօր էլ  պնդում է, որ Սևանա լիճը որևէ խնդիր չունի, և ավելորդ սենսացիաների կարիք չկա: «Սևանը ոչ մի վտանգի առաջ կանգնած չէ, բարձր ջերմաստիճանի արդյունքում առաջացած բնական վիճակ է»,- պարզաբանում է նա:

Ի դեպ՝ Սևանա լճում լողալու վտանգի մասին հանրային ընկալումը փոխելուն միտված  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վերջին ակցիան ևս ոչ միանշանակ ընկալվեց։ Նախարարը որոշել էր Սևանի ափից կիսամերկ ուղիղ եթեր մտնել` սոցիալական ցանցերում տարածելով տեսանյութն ու լճում լողալու կոչ անելով   քաղաքացիներին: Ընդ որում` ոչ թե մենակ, այլ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի հետ: Նախարարի  այս արարքը,  սակայն, տարակուսանքի տեղիք է  տվել մեկ այլ բնապահպանի՝ Կարինե Դանիելյանին։ Վերջինս այս կապակցությամբ նկատել էր, որ չորս օրում հնարավոր չէ՝ ջուրը մաքրվեր: «Ուղղակի ափեր կան, որտեղ ջրիմուռներ չկան, և մաքուր է: Հավանաբար նախարարը այդ մաքուր ափերից մեկում է լող տվել: Ափերը մաքրելու համար լուրջ աշխատանք է պետք անել, հավանաբար մինչև օգոստոսի կեսերը ջրիմուռները անցնեն ջրի հատակը, այնտեղ քայքայվեն: Բայց բոլոր դեպքերում դա ցուցանիշ է, որ լճի վիճակը շատ վատ է»,- նշել էր նա:

Հավելենք, որ բնապահպանության նախարարն անդրադառնալով խնդրին նշել էր, թե կատարված փոքր հետազոտության արդյունքները պարզել են, որ ազոտի և ֆոսֆորի քանակը լճում  նորմայի մեջ է։ Սակայն լճի վերաբերյալ առաջիկայում ավելի խորը ուսումնասիրություններ կկատարվեն:

Անի Մնացականյան