Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղում բնակվողները երկու ընտրություն ունեն՝ դառնալ Ադրբեջանի քաղաքացի կամ բնակության այլ վայր ընտրել»

Լուրեր

23.02.2026 | 16:47
Հայ մարտիկը նորամուտը հաղթանակով է նշել UFC-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 16:38
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Իրան
23.02.2026 | 16:29
Արամ Հակոբյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
23.02.2026 | 16:17
Ալիևը Իրանի նախարարի հետ քննարկել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, Արաքսի վրա կամրջի կառուցումը
23.02.2026 | 16:06
25 տարի հետո կատաստրոֆա է լինելու, պետք է մեր վերաբերմունքը փոխենք ջրի նկատմամբ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 15:55
Օմանը հաստատում է՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում հինգշաբթի օրը
23.02.2026 | 15:51
Հայկազ Բաղմանյանը վրիպել ու չի հայտարարագրել 1 մլն ԱՄՆ դոլար փոխառությունը․ փաստաբան
23.02.2026 | 15:40
20-ն ընդդեմ 1-ի․ ոստիկանը նախազգուշական երկու կրակոց է արձակել օդ ու կանխել Երևանում երիտասարդների միջև ծեծկռտուքի զարգացումը
23.02.2026 | 15:31
Հաշտության ուղին բարդ է՝ հաշվի առնելով, որ հայ 19  ձերբակալվածները գտնվում են Բաքվում. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 15:19
Մեսին պարտությունից հետո փորձել է մտնել մրցավարների սենյակ
23.02.2026 | 15:10
Շուտով «Turkish Airlines»-ը ՀՀ կգա․ այն Երևան-Լոս Անջելես թռիչքի համար մեծ ներուժ ունի. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
23.02.2026 | 15:00
Երևան-Աբովյան ճանապարհի վթարից տուժածներ կան// զարգացումներ՝ Աջափնյակում սպանության գործից․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 14:54
Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավոր փոխել իրենց հաշվառման վայրը․ ԿԸՀ
23.02.2026 | 14:45
Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի մասին․ Վերջին պահին որոշեցի մտնել տուգանային հրապարակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 14:31
Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ADA համալսարանում կազմակերպված համաժողովին ունեցած ելույթում անդրադառնալով Արցախի դեմ սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիային և դրան հաջորդած էթնիկ զտմանը՝ հայտարարել է, թե Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով Արցախում «խաղաղ բնակիչների կորուստներ ու ենթակառուցվածքներին վնասներ չեն եղել»։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո մեր դիրքորոշումը հստակ էր. Ղարաբաղում բնակվողներն ունեն երկու ընտրություն՝ կա՛մ նրանք դառնում են Ադրբեջանի քաղաքացի, և նրանց համար ստեղծվում են բոլոր իրավական շրջանակները, կա՛մ բնակության այլ վայր են ընտրում։ Ուրիշ ճանապարհ չկա»,- հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև ասել է, թե Արցախի հայերի համար գործում է էլեկտրոնային պորտալ, և «արդեն մի քանի դիմումներ են ստացվել»։

«Միգրացիոն պետական ​​ծառայության և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին հանձնարարել ենք ստեղծել համապատասխան պայմաններ։ Նրանց պետք է ապահովել սննդով, ջեռուցմամբ և կենցաղային այլ պայմաններով։ Չեմ ասում, որ շատ են մնացել։ Սակայն այն հայերը, որոնք որոշել են մնալ, արդեն իսկ օգտվում են այդ պայմաններից»,- ասել է Ալիևը։

Նշենք, որ ըստ տարբեր տեղեկությունների՝ Արցախում մնացած շուրջ երկու տասնյակ հայերի կարիքներով զբաղվում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։

Էմմա Չոբանյան