Ադրբեջանի պետական գործակալության լրագրողը ձերբակալվել ու վտարվել է ֆրանսիական Նոր Կալեդոնիայից

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ադրբեջանի պետական AZERTAC լրատվական գործակալության լրագրող Այգյուն Հասանովային արգելել են մուտք գործել Խաղաղ օվկիանոսում գտնվող ֆրանսիական Նոր Կալեդոնիա տարածք։ Ադրբեջանական գործակալությունը իր տարածած հայտարարության մեջ նշում է, որ գործուղված լրագրողի մուտքը արգելվել է, թեպետ նա ունեցել է վիզա։ Բացի այդ՝ նրան մեկ օր պահել են ոստիկանական բաժանմունքում և որպես «անցանկալի անձ» վտարել երկրից։

Գործակալության հայտարարության մեջ նշվում է, թե «ֆրանսիական պետությունը ամեն կերպ փորձում է սահմանափակել Նոր Կալեդոնիայում և ֆրանսիական այլ գաղութներում ակտիվացող ազատության և անկախության համար պայքարի մասին փաստերի տարածումը և որ ադրբեջանցի լրագրողի մուտքի արգելք է դրվել դեկտեմբերի 5-ին նախատեսված հանրահավաքի նախօրեին»։

Նշենք, որ Ադրբեջանը պետական մակարդակով իրականացնում է հակաֆրանսիական արշավ, որի շրջանակներում  2023 թվականի հուլիսի 6-ին ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբը։ Այն իրականացնում է հակաֆրանսիական տարբեր միջոցառումներ։

Վերջերս էլ Ադրբեջանի մայրաքաղաքում խմբի նախաձեռնությամբ  անցկացվել  էր «Նեոգաղութատիրություն. մարդու իրավունքների խախտում և անարդարություն» միջազգային համաժողովը Ֆրանսիայի դեմ։ Միջոցառմանը մասնակցել էին 14 երկրների, ինչպես նաև Ֆրանսիայի և Կորսիկայի անդրծովյան տարածքների որոշ ներկայացուցիչներ, որոնց Բաքուն սկսել է ակտիվորեն ֆինանսավորել։ Համաժողովին հակաֆրանսիական ելույթներ էին ունեցել նաև Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ։

Էմմա Չոբանյան