ՀԱՊԿ երկրները պարտավորվել են լուծել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով և ուժ չկիրառել․ հռչակագիր է ընդունվել

Լուրեր

15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները ներկայացրել են նոյեմբերի 23-ին Մինսկում անցկացված գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագիրը։ Փաստաթղթում ընդգծվում է ռազմական դաշինքի անդամների պարտավորությունը՝ զերծ մնալ ուժի կիրառումից ու իրենց և այլ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու մտադրությունը։

«Մենք՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամներս, մտահոգություն ենք հայտնում աշխարհում լարվածության շարունակական սրման կապակցությամբ։ Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ զերծ մնալու միջպետական հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից ու մեր և այլ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծելու խաղաղ ճանապարհով»,- ասված է հռչակագրում։

Դրանում նաև հակիրճ անդրադարձ կա Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին։

«Մեր աջակցությունն ենք հայտնում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ։

ՀԱՊԿ անդամները նաև մտահոգություն են հայտնել «միջազգային հարաբերություններում դաշինքային առճակատման մտածելակերպին վերադարձի» և միջուկային ներուժ ունեցող պետությունների միջև անմիջական բախման աճող ռիսկերի առնչությամբ։

«Այս առումով մենք նշում ենք անվտանգության երկարաժամկետ և իրավաբանորեն պարտադիր երաշխիքների մշակման պարամետրերի և սկզբունքների շուրջ համաձայնությունների ձեռքբերման կարևորությունը»,- ընդգծվում է փաստաթղթում։

ՀԱՊԿ-ը նշել է, որ զինված հակամարտությունների կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե անվտանգության ոլորտում երկրների շահերը հաշվի առնվեն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված միջոցառումների միջոցով։

«Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ամրապնդելու հավասար և փոխշահավետ միջազգային պայմանագրերի համակարգը սպառազինությունների վերահսկման, զինաթափման և զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման ոլորտներում՝ միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար»,- ասվում է հռչակագրում։

Դրանում որպես ՀԱՊԿ-ի գործունեության առանցքային ուղղություններից նշվում է կազմակերպության անդամ երկրների պաշտպանունակության ամրապնդումը, ինչպես նաև զինված ուժերի պատրաստվածության պահպանումը։ Բացի այդ, փաստաթուղթը մատնանշում է միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը։