Թուրքական գրոհ՝ դասագրքերի վրա. հաքերների ֆանտազիան և անպաշտպան դպրոցականները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

Նոր դասագրքերն ընդամենը մի քանի ամիս է՝ ինչ մտել են շրջանառության մեջ, և արդեն գրանցվել է երկրորդ անախորժ դեպքը QR կոդերի հետ կապված։ 5-րդ դասարանի Մայրենիի դասագրքում QR կոդերի հղումները, որոնք նախատեսված են երեխաներին լրացուցիչ առցանց նյութերի ծանոթացնելու համար, թուրք հաքերները կոտրել են։ Շուրջ 24 ժամ կրթական նյութերի փոխարեն դրանցով Թուրքիայի դրոշը և թուրքական քարոզչանյութեր են ցուցադրվել։

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է՝ հաքերների երևակայությունը կարող է շատ ավելի հեռուն գնալ։

«Հաքերների ֆանտազիան կարող է շատ տարբեր լինել, նրանք կարող էին տեղադրել տեսանյութեր, ասենք, Արցախյան պատերազմից, որոնք կարող էին երեխաների վրա հոգեբանական ծանր ազդեցություն ունենալ, կարող էին տեղադրել կեղծ նյութեր, տարածել վնասակար ծրագրեր, որոնք մեկ գիշերվա մեջ, գուցե, վարակեին հազարավոր հեռախոսներ»,- նշում է նա։

Երևանի թիվ 57 հիմնական դպրոցի ուսուցչուհի Մերրի Սեփոյանը ևս այն համոզմանն է, որ դասագրքերի թվայնացման գործընթացում անվտանգությունը պետք է երաշխավորված լինի:

«Բնականաբար, դա կարևոր է, աշակերտների, անչափահասների հետ գործ ունենք, կարևոր է, որ հանկարծ ավելորդ տեղեկություն չտեղադրվի»,- ասում է նա։

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, անդրադառնալով վերջին դեպքին, նշում է՝ հաքերային հարձակման է ենթարկվել կրթական հարթակներից մեկը՝ krtadarak.am կայքը, որտեղ տեղադրված են եղել ուսումնական տարբեր նյութեր։

Սամվել Մարտիրոսյանը շեշտում է՝ դեռ հարց է՝ արժե՞ ցածր դասարաններում, օրինակ՝ 2-րդ դասարանի դասագրքերում կիրառել QR կոդեր։ Փորձագետի կարծիքով՝ երկրորդ դասարանի երեխային չարժե ինտերնետի, թվային աշխարհի հետ կապել։ Բացի այդ, տեղեկատվության անվտանգության մասնագետը կարևորում է նյութերի բովանդակությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան