Ե՞րբ կխոսի Գագիկ Ծառուկյանը․ նրա խոսնակը խոստացել էր Քոչարյանի կալանավորման շուրջ Ծառուկյանի տեսակետը հայտնել դեռ ժամեր առաջ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը շատ արագ արձագանքեցին ԱԺ-ում ներկայացված Հանրապետական և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները, որոնք հենց 2008 թ․ հանդիսանում էին իշխող կոալիցիայի մաս։ Օրինակ ՀՅԴ-ն, որն այսօր արդեն Փաշինյանի ղեկավարած կառավարության կազմում է, դրանից որևէ կերպ չկաշկանդվելով, շտապեց իր հստակ դիրքորշումն ու մտահոգությունն արտահայտել 2-րդ նախագահի կալանավորման վերաբերյալ։

Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության դիրքորոշմանը, ապա այն միանգամայն սպասելի էր։ Փոխարենը, շատերի համար անսպասելի էր «Ծառուկյան» դաշինքի լռությունը՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյան-Գագիկ Ծառուկյան համատեղ անցած քաղաքական ուղին։

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը Factor.am-ը փորձեց պարզել նրա մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից։ Այսօր առավոտյան մեզ հետո զրույցում խոսնակը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի տեսակետը կատարվածի վերաբերյալ կներկայացնի մեկ ժամ անց։ Սակայն անցավ մի քանի ժամ, աշխատանքային օրն արդեն ավարտվում է, բայց Իվետա Տոնոյանի հետ կապ հաստատել այդպես էլ չի ստացվում․ նա պարզապես անջատում է հեռախոսը։

Նշենք, որ շրջանառվող լուրերը, թե ԲՀԿ-ի ստեղծման ակունքներում կանգնած է եղել Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը մշտապես փորձել է հերքել՝ միևնույն ժամանակ, սակայն, հաստատելով, որ ունի ջերմ հարաբերություններ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Աղավնի Սուքիասյան