Կարևոր է ուսումնասիրել նորարարական այգեգործության փորձը. Արթուր Խաչատրյան

Լուրեր

14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանը հուլիսի 30-ին այցելել են  Կոտայքի մարզի Զորավան համայնք` Եղվարդի հարեւանությամբ, որտեղ «Արմբերրի» ընկերությունը զբաղվում է օրգանական մոշի, ազնվամորու եւ մեծ քանակությամբ սպիտակուցներ եւ երկաթ պարունակող սագախոտի (quinoa) մշակմամբ:

Ազնվամորու` իր բերքատվությամբ աչքի ընկնող ամենատարածված եվրոպական «Պոլկա  ռեմոնտանտ» եւ մոշի` Triple Crown սորտերի տնկիներն անապատը կանաչ օազիսի են վերածել։  Հատապտուղները, թեեւ դժվարությամբ, բայց լավ լեզու են գտել տեղի  հողի եւ բնակլիմայական պայմանների հետ: Այս տնկիներն ավելի դիմացկուն են թե’ հիվանդություների, թե’ ցրտի  նկատմամբ, իսկ բերքի պահպանման ժամկետը երկար է: Կախված խնամքից եւ տնկիի տարիքից` յուրաքանչյուր տնկիից կարելի է հավաքել 1.5 – 4.5 կգ ազնվամորի:

-Ի սկզբանե այս հողի հետ աշխատելը չափազանց մեծ մարտահրավեր էր: Մենք պայքարել ենք բնության  հետ եւ փորձել փոխել նրա կառուցվածքը: Զորավան գյուղի հողերը պարունակում էին շատ մեծ քանակությամբ կավ   եւ ունեին 7-7.5 pH թթվայնություն: Նման ցուցանիշներով հողում գրեթե անհնար էր ազնվամորի աճեցնելը, բայց, օգտագործելով տարբեր օրգանական միջոցներ, օրգանական կոմպոստ, կատարելով բույսերի սելեկցիա եւ բազում այլ աշխատանքներ, մենք, ի վերջո, կարողացանք ստանալ կանաչ այս գոտին, անչափ համեղ անզվամորի եւ բերրի այգիներ, -նշում է «Արմբերրի» ՓԲԸ-ն խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը։- Գյուղատնտեսության մեջ հաջողության հասնելու համար պահանջվում է հսկայական աշխատանք, նվիրվածություն եւ, իհարկե, նորարական մոտեցումներ, փորձի ու գիտելիքի ամբարում եւ փոխանցում: Համագործակցության շրջանակում «ՆԱԻՐԻ ԲԵՐՐԻՈՒԹՅՈՒՆ» ընկերությունը մեզ է տրամադրել լիզինգով ձեռք բերված KIRPY ունիվերսալ տրակտորը: Այն հնարավորություն է տալիս փխրեցնելու հողը եւ աղալու քարերը՝ դրանք դարձնելով  պիտանի տնկման աշխատանքների համար: Այդ տրակտորը փոխարինում է  3-4 տրակտորի։

Ընկերության նպատակն է նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ  բարձր արտադրողականությամբ ազնվամորու եւ մոշի օրգանական ինտենսիվ այգու ստեղծումը։ «Արմբերրի»-ն դեռեւս զարգացման փուլում է, բայց մի քանի տարի անց դրա հիմնադիրները լիահույս են, որ այն կդառնա օրգանիկ հատապտուղների արտադրությամբ զբաղվող ընկերության հիանալի օրինակ, որը կխրախուսի ֆերմերներին եւ ներդրողներին` մեր երկրում սկսել հաջող գյուղատնտեսական բիզնես:  Գյուղատնտեսության այս ուղղությունը շատ աշխատատար է, եւ հիմնադիրների նպատակը ոչ միայն բիզնեսն է, այլ նաեւ աշխատատեղերի ստեղծումը։

Ըստ «Արմբերրի»-ի հիմնադիրների`  գյուղատնտեսության ոլորտում լավ արդյունքի հասնելու համար պետք է կիրառել ինովացիոն մոտեցումներ։ Այստեղ տեղադրված հակակարկտային ցանցերը բերքը ոչ միայն պաշտպանում են կարկուտից, այլեւ արեւապաշտպան դեր ունեն։

«Արմբերր»-ի այգիներում  փորձարկում են նաեւ թունելային տարբերակը՝ հասկանալու համար դրա արդյունավետությունը` արդյո՞ք հնարավոր կլինի նման պայմաններում աճեցնել ազնվամորի, եւ այս կերպով երկարաձգել հատապտղի բերքատվության ժամանակահատվածը։ 

«Արմբերրի»-ում մեծ ուշադրություն է դարձվում ջրի պատասխանատու օգտագործմանը, մշտապես փնտրվում են նոր, արդյունավետ լուծումներ: Կառուցվել է 1,600 խորանարդ մետր տարողությամբ ջրամբար, որը հատապտուղ մշակողներին ապահովում է մաքուր ջրով: Ջրամբարում բնակվում են  ձկներ եւ բադեր, որոնք բնական կերպով մաքրում են ջուրը եւ հարստացնում այն օրգանական բաղադրիչներով:

Գյուղնախարար Արթուր Խաչատրյանը շեշտեց, որ շատ կարեւոր է ուսումնասիրել նորարարական արդյունաբերական այգեգործության փորձը, որպեսզի հնարավոր լինի խրախուսել այլ ֆերմերների՝ գյուղատնտեսության մեջ առավելագույնի հասցնելու նորարությունը, գիտության եւ տեխնիկայի նվաճումների կիրառումը։ Օրինակելի են նաեւ «Արմբերրի» շուկայահանման եւ վաճառքի մոտեցումները։ Կարծում ենք, որ նման փորձը վարակիչ կլինի մյուսների համար նույնպես։