Ադրբեջանի ԶԼՄ-ների կողմից «ամերիկյան լրտեսների հավաքի մասին» լուրերից հետո Բաքվում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է իր միջոցառումը

Լուրեր

18.08.2026 | 09:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
Բոլորը

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հետաձգել է Marriott Absheron հյուրանոցում այսօր նախատեսված գալա հանդիպումը ամերիկյան բուհերի շրջանավարտների հետ։ Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Ադրբեջանի բազմաթիվ լրատվամիջոցները նախօրեին լուրեր էին տարածել, թե ԱՄՆ դեսպանատունը հանդիպում է կազմակերպում իր «լրտեսական ցանցի» հետ՝ մարդկանց, որոնք «որպես ամերիկյան գործակալներ հավաքագրվել են ԱՄՆ-ում իրենց ուսուցման ժամանակ»:

Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Ֆազաիլ Աղամլին էլ հայտարարել էր, որ «ԱՄՆ-ում կրթություն ստացած ադրբեջանցի ուսանողների հետ Բաքվում հանդիպում անցկացնելն իրականում կլինի գործակալական ցանցի անդամների հանդիպում, և անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկվեն՝ դա բացահայտելու համար»։

«Հայկական լոբբին, որի ներկայացուցիչները թափանցել են ԱՄՆ պետական կառույցներ, սկսել են խաչակրաց արշավանք մեր երկրի դեմ։ ԱՄՆ քաղաքականությունը, որն իրեն ներկայացնում է աշխարհում ամենաարդար երկիրը, նրա ստեղծած ողբերգությունները բացահայտում են իր իրական էությունը։ Իրականում դա Ադրբեջանում գործող ԱՄՆ գործակալական ցանցի անդամների հանդիպում է։ Նրանց տրվելու են ցուցումներ, որոնց հետևում թաքնվում են Ադրբեջանի դեմ նենգ ծրագրեր։Կարծում եմ՝ այդ փորձը ֆիասկո է ապրելու»,- ասել է պատգամավորը։

Ադրբեջանական Թուրան գործակալությունը այս հանդիպման և հնչող մեղադրանքների հետ կապված մեկնաբանություն է խնդրել Բաքվում ԱՄՆ դեսպանատնից։

«Դեսպանությունն անհամբեր սպասում էր՝ նշելու մեր երկու առաջատար կրթական և մշակութային փոխանակման ծրագրերի տարեդարձերը, ինչպես նաև ընդգծելու ԱՄՆ-ում կրթություն ստացած շրջանավարտների ձեռքբերումները և նրանց ներդրումը հայրենի համայնքներում: Այս տարեդարձերն այս տարի է՛լ ավելի առանձնահատուկ դարձրին դեսպանատան շրջանավարտների ամենամյա միջոցառումը: Ակնկալվում էր, որ միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 400 հյուրեր, ներառյալ՝ պետական, կրթական, շահույթ չհետապնդող և մասնավոր հատվածներից։ Մենք անհամբեր սպասում ենք միջոցառման շուտափույթ վերապլանավորմանը»,- ասվում է հաղոդագրության մեջ։

Նշենք, որ ԱՄՆ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ադրբեջանցիների թիվը տարեցտարի ավելանում է։ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն այս տարվա նոյեմբերի 13-ին հայտնել էր, որ 2022-2023 ուսումնական տարում ԱՄՆ-ում սովորում է 901 ադրբեջանցի։ Սա 23,8 տոկոսով ավելի է մեկ տարի առաջվա ցուցանիշից։

Դեսպանատան կողմից միջոցառման չեղարկումից հետո ադրբեջանական լրատվամիջոցները հիմա էլ գրում են, որ «Ադրբեջանի համապատասխան կառույցների օպերատիվ աշխատանքը և հասարակության վճռական արձագանքը հանգեցրել են  պետության դեմ ուղղված Վաշինգտոնի հերթական դիվերսիոն գործունեության ձախողմանը»։

Էմմա Չոբանյան