Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է հանդիպում անցկացնել սահմանին

Լուրեր

15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
Բոլորը

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ-ի կողմից խաղաղության պայմանագրի առաջարկների փոխանցմանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, թե «այն փաստը, որ Հայաստանին մոտ 2,5 ամիս է պահանջվել խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին արձագանքելու համար, լրջորեն հետաձգել է գործընթացը»։

«Խաղաղության բանակցություններում այս լճացումը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը։ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկկողմ ուղիղ բանակցությունների՝ հնարավորինս արագ խաղաղության համաձայնագիրը կնքելու համար։ Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է միասին որոշեն իրենց հետագա հարաբերությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն Երևանին առաջարկել է երկկողմ բանակցություններն անցկացնել պետական սահմանին։

«Երկու երկրներն էլ պատասխանատու են խաղաղ գործընթացի շարունակման համար, ներառյալ՝ փոխադարձ ընդունելի վայր ընտրելը կամ պետական ​​սահմանին հանդիպելու որոշում կայացնելը: Կոչ ենք անում հայկական կողմին՝ թույլ չտալ նոր անհարկի ձգձգումներ և հուսով ենք, որ նրանք դրականորեն կարձագանքեն այս կոչին, որպեսզի մոտ ապագայում սկսվեն բանակցությունները»,- ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ Հայաստանի ԱԳՆ-ն այսօր  հայտնել էր ,որ Ադրբեջանին են փոխանցվել խաղաղության պայմանագրի առաջարկները։

«Հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  նոյեմբերի 18-ի հրապարակային հայտարարությանը՝ ակտիվացնելու դիվանագիտական ջանքերը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար, հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել Համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։ Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ կնքելուն և ստորագրելուն»,-ասվում է ՀՀ ԱԳՆ-ի X-ի էջում գրառման մեջ։

Էմմա Չոբանյան