Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները գիշերը ասուլիս չհրավիրեցին. «Հրապարակ»

Լուրեր

14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը՝ Բժշկական համալսարանի շրջանավարտների դիպլոմների բաշխման բացօթյա միջոցառմանը, որին մասնակցում էր նաև վարչապետը, անվտանգության բացառիկ միջոցառումներ են ձեռնարկվել․ շենքերի տանիքներին եղել են սև դիմակներով, ավտոմատներով զինված սնայպերներ։ Հաջորդ օրը, երբ հայտնի դարձավ, որ պատրաստվում են կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, մարդիկ հասկացան, թե ինչու են նման միջոցներ ձեռք առնվում։ «Վախենում են հաշվեհարդարից»,- ասաց իրավաբաններից մեկը։
«Գործը շատ հարցականներ է առաջացրել, որոնց պատասխանները չկան այս պահին․ նախ պետք է Քոչարյանի մեղքը հիմնավորված լիներ ԿԸՀ-ով, ՍԴ-ով, որոնք էլ իրենց հերթին «հիմնավորած» կլինեին, որ ընտրված նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն է, և սահմանադրական կարգը տապալել է Քոչարյանը։ Եվ քանի որ նա այդ պահին գործող նախագահն է, պաշտպանական կողմը կպնդի, որ նա կատարել է «իր պաշտոնից բխող գործողություններ», ինչը Սահմանադրությամբ անձեռնմխելիություն է տալիս։ Հետո՝ անհասկանալի է դատախազության, գլխավոր դատախազի դերակատարությունը․ վերահսկո՞ւմ է գործընթացը, համաձա՞յն է այս ամենի հետ։ Հաջորդը՝ սահմանադրական կարգի տապալումը, որքանո՞վ կապ ունի 10 զոհի հետ։

Եթե կալանավորեն Քոչարյանին, ապա ստացվում է նախադեպ ոչ միայն նախագահի կալանավորման, ինչին ՄԻԵԴ-ը գնահատական կտա, ավելին՝ որ ցանկացած ընդդիմություն ցանկացած ընտրությունից հետո կարող է վեր կենալ ու ասել՝ ես հաղթել եմ, և այս նախադեպը կիրառվի։ Ընդ որում՝ նախադեպը կարող են կիրառել նաև մյուս նախագահական ընտրությունների, ասենք՝ 1996-ի վրա։ Եվ, վերջապես՝ անհասկանալի են Քոչարյանի փաստաբանների գործողությունները․ նրանք պարտավոր էին գիշերը, երբ ընթանում էր կալանավորման նիստը, ասուլիս հրավիրել, փաստարկներ ներկայացնել, սակայն վակուում էր»,- ասաց մեր զրուցակիցը։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: