Արցախից գեներալներ կան, որոնք միջամտել են  «Մարտի 1»-ին, նրանք պետք է պատժվեն․ Արա Պապյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
14.12.2025 | 12:28
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. ուժեղ քամիները հոսանքազրկումների պատճառ են դարձել
14.12.2025 | 11:41
Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասների մասին
14.12.2025 | 11:36
18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան
Բոլորը

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն այն կարծիքին է, որ ՀՀ-ում կատարված լրջագույն քաղաքական իրադարձությունները հնարավորություն տվեցին սկսել «Մարտի 1-ի» բացահայտումը, որը տարիներ առաջ գործնականորեն դժվար էր պատկերացնել․ «Կբացահայտվի, թե ոչ, ցույց կտան առաջիկա ամիսները, բայց, կարծում եմ, որ այս նախաքննություններն ու հետաքննությունները խիստ անհրաժեշտ են, որովհետև կան զոհեր, և չի կարող լինել այնպես, որ այս հարցը համարվի ժամկետանց»։

Հարցին՝ հասարակական պահանջի առկայության դեպքում արդյոք պետք է հրապարակվի Ռոբերտ Քոչարյանի  հարցաքննության տեսագրությունը, Արա Պապյանը նկատեց․ «Կարծում եմ՝ ճիշտ է, որ տեսագրությունը պահվի, չհրապարակվի, որ նույն երևույթի վերաբերյալ բոլորն իրենց ցուցմունքները չհարմարեցնեն Քոչարյանի ասածին։ Կարծում եմ՝ առայժմ պետք չէ դա հրապարակել»։

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավարը խորհորւդ տվեց նախքան մարտիմեկյան իրադարձությունների բացահայտումը վենդետա որակելը հիշել, որ 2008 թ․ տեղի է ունեցել ծանրագույն հանցագործություն և այդ ժամանակ նախագահն ու գերագույն հրամանատարը եղել է հենց Ռոբերտ Քոչարյանը․ «Հիմա, եթե ոչ նա, ապա ով պետք է հարցաքննվի, և, եթե անհրաժեշտ է, պետք է ազատազրկվի։ Չէ որ սա չի արվում այն պատճառով, որ նրա նկատմամբ վենդետա է կիրառվում, այլ նրա համար, որ չկարողանա ազդել հետաքննության վրա, իսկ Քոչարյանը դրա մեծ հնարավորություններն ունի»,-ասաց Արա Պապյանը։

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավարը նաև նշեց, որ մարտիմեկյան դեպքերի բացահայտման ընթացքում պետք է պարզել նաև, թե Արցախից որոշ ուժեր ինչ դերակատարում են ունեցել այդ իրադարձություններում․ «Էնտեղ մարդիկ կան, գեներալներ կան, որոնք միջամտել են, որոնց մասին ինձ արցախցիներն են պատմել, այդ գեներալներն էլ պետք է պատժվեն, քանի որ այդ որոշ ուժերը ստեղծված էին թշնամու, ոչ թե ՀՀ քաղաքացիների դեմ օգտագործվելու համար»,-ընդգծեց նա։

Արա Պապյանը չբացառեց, որ կալանավորման միջնորդության բավարարումից ինչ-որ ժամանակ անց Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը կփոխվի․ «Քոչարյանը ցանկություն չունի փախչելու, նա, իսկապես, համոզված էր, որ ամեն ինչ ճիշտ է անում, նա դաստիարակվել էր այնպես, որ մարդկային կյանքը ոչինչ է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան