«ՀՀ-ին զենք տվողները շատանալու են»․ Բաքուն դժգոհում է ՀՀ-Ֆրանսիա սպառազինության գործարքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
24.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
Բոլորը

Ադրբեջանի իշխանություններին անհանգստացնում են Հայաստանի զինված ուժերի համալրումները։ Երեկվանից ադրբեջանական քարոզչամեքենան հրապարակումներ է անում այն մասին, որ Ֆրանսիան Հայաստան Bastion բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ և սարքավորումներ է մատակարարել։ Հրապարակումներն ուղեկցվում են լուսանկարներով, որոնցում վրացական Փոթի նավահանգիստն է և պնդում այն մասին, որ Ֆրանսիայից ժամանած զրահատեխնիկայի խմբաքանակն արդեն շարժվում է Հայաստան։

Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն այս տեղեկությունների վերաբերյալ Factor TV-ին ասաց՝ Հայաստանի և Ֆրանսիայի՝ պաշտպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից և հայտարարություններից զատ՝ այս պահին որևէ տեղեկություն չի կարող հայտնել։

Հիշեցնենք՝ Երևանն ու Փարիզը պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիր են ստորագրել այս տարվա հոկտեմբերի 23-ին։ Սուրեն Պապիկյանն այդ նպատակով այցելել էր Փարիզ, որտեղ էլ ֆրանսիացի գործընկերոջ հետ ստորագրել էր համագործակցության փաստաթղթերը։

Ադրբեջանի ԱԳ խոսնակն այսօր հայտարարել է, թե պետք է վերջ դրվի տարածաշրջանի ռազմականացմանը․ «Հայաստանը և Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինության և ռազմականացման քաղաքականությանը, և այդ երկրները պետք է վերջապես հասկանան, որ տարածաշրջանում խաղաղությանն ու համագործակցությանն այլընտրանք չկա»։

Բաքուն զենքի գնումը համարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի խոչընդոտում։ Այնինչ, Ադրբեջանն ինքն է ռազմական ծախսերին ուղղված բյուջեն մեծացնում․ 2024 թվականին այն կկազմի 3,7 մլրդ դոլար, իսկ Հայաստանի ռազմական բյուջեն կազմում է 1,4 մլրդ դոլար՝ 2,5 անգամ զիջելով Ադրբեջանի բյուջեին։

Քաղաքական մեկնաբան Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ Ալիևն իր ժողովրդին խոսացել էր Հայաստանի կործանում, ինչը, սակայն, տեղի չի ունենում։ Ադրբեջանի ԱԳՆ-ի այս հայտարարությունը, ըստ Հովհաննիսյանի, դրա վկայությունն է։ Իսկ ահա ադրբեջանական հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ այս հայտարարությունները Երևանի թուլությունն են մատնանշում։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում Հնդկաստանից, Ֆրանսիայից, իշխանության ներկայացուցիչները հայտնում են նաև Շվեդիայի ու Նորվեգիայի հետ բանակցությունների մասին։ Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ այս ցանկն առաջիկայում ընդլայնվելու է։

Հայաստանի ԱԳՆ-ն այսօր ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում չի չարձագանքել Բաքվից հնչող հայտարարություններին, իսկ մեր զանգերը մնացին անպատասխան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան