Քննարկվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի կարգավիճակի վերաբերյալ համատեղ հանրային լսում կազմակերպելու հարցը
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը քննարկել են «Հայֆիլմ» կինոստուդիայի կարգավիճակի վերաբերյալ համատեղ հանրային լսում կազմակերպելու հարցը:
Հանրային լսմանը Ձեր մասնակցության մասին տեղեկացումը` գրությամբ անհրաժեշտ է մինչև հուլիսի 29-ը ուղարկել՝ [email protected] էլ. հասցեին, նշելով մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամարը։
Հանրային լսման վայրի և ժամի մասին կտեղեկացվի հավելյալ` հեռախոսով։