Եթե այնտեղ ապահով լիներ, երբեք չէինք թողնի մեր տունը․ HRW-ի անդրադարձը Արցախի հայաթափմանը

Լուրեր

24.06.2026 | 14:40
Մարգարիա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
Բոլորը

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Արցախում էթնիկ զտմանը՝ ներկայացնելով բռնի տեղահանված Ագնեսայի և նրա ընտանիքի պատմությունը։

Կազմակերպությունը նշում է, որ «Ադրբեջանի իշխանությունները բազմիցս ասել են, թե բոլորի իրավունքները պաշտպանվելու են Լեռնային Ղարաբաղում, սակայն նման երաշխիքները դժվար թե ընդունելի լինեն տասնամյակների հակամարտությունից հետո, ենթադրյալ հանցագործությունների անպատժելիությունը, ներառյալ՝ ռազմական գործողությունների ժամանակ խաղաղ բնակչության դեմ, Ադրբեջանի կառավարության՝ մարդու իրավունքների վիճակի ընդհանուր վատթարացումը և Բաքվի կողմից վերջերս պարտադրված տարածաշրջանի իննամսյա փաստացի շրջափակումը, որը հայ բնակչությանը թողեց առանց բավարար սննդի, դեղորայքի և վառելիքի»։

22-ամյա Ագնեսան էլ ծնողների, պապիկի ու 4 քույրերի հետ սեպտեմբերի 28-ին եկել է Հայաստան, հիմա Տաթևում են։ Նրանք առայժմ հարազատների մոտ են բնակվում՝ գյուղական փոքրիկ տան մեջ՝ անօթևան, չքավոր և դեռևս ապակողմնորոշված ​​դժվարին ճանապարհորդությունից հետո: Ինչպես տասնյակ հազարավոր այլ էթնիկ հայեր, նրանք ևս լքել են Լեռնային Ղարաբաղը։

Ագնեսան և նրա 18-ամյա քույրը՝ Ամանդան, ապրել են Ստեփանակերտում։ Ագնեսան, որը վերջերս էր ավարտել համալսարանը, դասավանդում էր դպրոցում, իսկ սեպտեմբերին Ամանդան սկսել էր համալսարան հաճախել:

Սեպտեմբերի 19-ի վաղ կեսօրին, երբ ադրբեջանական ուժերը հարձակվել են, քաղաքը հոսանքազրկվել է և հեռախոսները դադարել են աշխատել։ Հուսահատված քույրերը չեն իմացել՝ ինչ անել։ Նրանց ընտանիքը գիշերն անցկացրել է հիվանդանոցի նկուղային ապաստարանում՝ դողալով պայթյունների ձայներից, սովից ու ցրտից։ Հաջորդ օրը առավոտյան ժամը 6:00-ին քույրերը ոտքով գնացել են գյուղ՝ իրենց սիրելիների հետ վերամիավորվելու:

«Հրետակոծությունն այնքան մոտ էր, գետինը կարծես ցնցվեց… բայց երբ մենք վերջապես հասանք այնտեղ, մեզ սպասում էր ոչ միայն մեր ընտանիքը, այլ ամբողջ գյուղը: Նրանք կարծում էին, թե մենք անհետացել ենք կամ մահացել։ Մեր փոքրիկ քույրերը, նրանք ընդամենը 11 և 12 տարեկան են, այնքան ուժգին էին լաց լինում»,- պատմել է Ագնեսան։

Սեպտեմբերի 25-ին, երբ ադրբեջանական ուժերը բացել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը, մարդիկ սկսել են հեռանալ։ Տեղի դե-ֆակտո վարչակազմի ղեկավարը զգուշացրել է, որ ադրբեջանցի զինվորները ցանկացած պահի կգան, և ոչ ոք չի ցանկացել ռիսկի դիմել ու մնալ։

Ագնեսայի ընտանիքը մեքենա չի ունեցել, ուստի նրանք բաժանվել են՝ տեղավորվելով հարևանների երեք տարբեր մեքենաներում: Մեքենան այնքան լիքն է եղել, որ քույրերը չեն կարողացել վերցնել իրենց անձնական իրերը։

Ագնեսան նաև պատմել է, որ երկու ժամ հերթագրվել են, մինչև վերջապես բենզին են ստացել, նստել ու ճանապարհ ընկել։ Եվ մի ժամից, երբ իրենց հորեղբայրը գնացել է բենզին ստանալու, պահեստը պարզապես պայթել է, նա էլ՝ վիրավորվել։

Դեպի Հայաստան տանող ճանապարհն այնքան խցանված է եղել՝ մեքենաներ, բեռնատարներ, տրակտորներ, շինարարական մեքենաներ, որ գյուղից մինչև Ստեփանակերտ չնչին հեռավորությունը տևել է երեք ժամ՝ չհաշված այն ժամանակը, երբ հերթագրվել են վառելիքի համար: Ուղևորությունը դեպի Գորիս, որը նորմալ պայմաններում տևում է 90 րոպեից պակաս, տևել է 42 ժամ։ Ագնեսան պատկերացում անգամ չի ունեցել, թե որտեղ են իր ընտանիքի մնացած անդամները։

«Սակայն վախն ամենավատն էր։ Ճանապարհին տեսնելով այդ բոլոր ադրբեջանցի զինվորներին՝ մտածում էինք միայն փախչել»,- նշել է Ագնեսան՝ պատմելով նաև ճանապարհի բազմաթիվ տրավմաները,- «Մենք ամբողջ գիշեր դողում էինք ցրտից, քանի որ մեքենան ժամում կես մետր էր շարժվում: Մեզ մոտ գտնվող բեռնատարում մի ծեր մարդ մահացավ՝ շատ հիվանդ, շատ թույլ։ Շատ մեքենաներ ճանապարհին փչացել են, արգելակները չեն աշխատել, եղել են վթարներ։ Կային նաև մարդիկ, որոնք ամբողջությամբ լքեցին իրենց մեքենաները։ Մեր հացն ու ջուրը վերջացել էր դեռ չմթնած։ Սոված էինք և այնքան ծարավ։ Պապիկը տրակտորում իր հետ ջուր և ուտելիք ուներ, բայց մենք չկարողացանք հասնել նրան, և նա չկարողացավ գտնել մեզ այդ խելագարության մեջ: Ցուրտը, սովը, ծարավը, մենք ինքներս կիսամեռ էինք, երբ հասանք սահմանին»։

Այսօր Հայաստանում Ագնեսան և նրա քույրերը խոսում են իրենց հայրենի գյուղի, կարտոֆիլով և այլ ապրանքներով լի նկուղի, իրենց հավերի, բադերի և սագերի մասին: Ի տարբերություն Ստեփանակերտի իրենց ընկերների՝ նրանք երբեք ստիպված չեն եղել սոված մնալ շրջափակման ժամանակ։ Բայց նրանց ընտանիքը ստիպված է եղել թողնել ամեն ինչ։

«Ես չգիտեմ, թե ինչ ենք անելու Եթե կարողանայինք միայն գնալ ու հավաքել մեր իրերը։ Բայց ինչպե՞ս կարող ենք դա անել: Ո՞վ է երաշխավորելու մեր անվտանգությունը։ Եթե այնտեղ ապահով լիներ մեզ համար, մենք երբեք չէինք թողնի մեր տունը»,-եզրափակել է Ագնեսան։

Էմմա Չոբանյան