ՄԻՊ-ը` գերիների հարազատների Բաքու այցի հավանականության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
Բոլորը

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների և պատանդների խնդրին՝ ընդգծելով, որ դա իր օրակարգի առաջնահերթություններից է։

Պաշտպանը նշել է, որ թե՛ Հայաստանի իշխանությունների հետ քննարկումներում, թե՛ միջազգային բարձրաստիճան հարթակներում մշտապես բարձրացնում է հայ գերիների հարցը։

«Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պիտի ազատ արձակվեն։ Սա է գլխավոր նպատակակետը, որը բխում է մարդու իրավունքների միջազգային բոլոր ստանդարտներից»,- հայտարարել է Մանասյանը։

Անդրադառնալով լրագրողների հարցին, թե ինչու անձամբ չի այցելում Բաքու կամ չի իրականացնում մոնիտորինգ, Անահիտ Մանասյանը պարզաբանել է․ «Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները ոչ թե որոշակի ազգային պատկանելություն կամ էթնիկ պատկանելություն ունեցող անձանց պաշտպանությունն է կամ որևէ քաղաքացիություն ունեցող անձանց, այլ ՄԻՊ լիազորությունները տարածվում են կոնկրետ պետության տարածքում։ Այսինքն, եթե ՀՀ-ում գտնվող որևէ անձ դիմի ՄԻՊ-ին, ես պետք է գործադրեմ իմ լիազորությունները։ Դրա համար խնդրում եմ չտարածել ՄԻՊ լիազորությունների և մանդատի վերաբերյալ ոչ ճիշտ կամ խեղաթյուրված ընկալում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի իրավունքներին, ապա մեզնից յուրաքանչյուրի համար էլ շատ կարևոր է այս խնդիրը։ Օգտագործվում են բոլոր գործիքակազմերը, այդ թվում՝ գործընկեր ՄԻՊ կառույցներին, միջազգային կառույցներին դիմելու հնարավորությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։