Ադրբեջանը չի ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց պաշտպանությունը. Amnesty International

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ադրբեջանի իշխանություններն անողոքաբար ճնշում են այլախոհության բոլոր ձևերը, հարյուրավոր անձինք բանտարկված են անհիմն և քաղաքական դրդապատճառներով։ Այս մասին ասվում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ ապրիլի 21-ին հրապարակված տարեկան զեկույցում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ անկախ ՀԿ-ներն ու հասարակական խմբերը բախվում են խիստ սահմանափակումների։ Խաղաղ բողոքի ցույցերը ճնշվում են։ Խոշտանգումները և այլ վատ վերաբերմունքը, ինչպես նաև մեղավորների անպատժելիությունը շարունակում են  լայնորեն տարածված մնալ։ Կանայք և ԼԳԲՏ անձինք շարունակում են բախվել խտրականության, սեռական բռնության և ոտնձգությունների։

Փաստաթուղթը հիշեցնում է, որ Ադրբեջանը շարունակել է խորացնել հարաբերությունները ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ՝ չնայած մարդու իրավունքների վատթարացող վիճակին։

Կազմակերպությունը նշում է, որ «ԶԼՄ-ների մասին» օրենքում 2022 թվականին կատարված փոփոխությունները իշխանություններին լիազորություն են տվել արգելափակել անկախ կայքերն ու անօրինական հայտարարել օտարերկրյա լրատվամիջոցների գրասենյակները։

Զեկույցում նաև ընդգծվում է BBC-ի ադրբեջանական ծառայության և «Թուրան» գործակալության գործունեության կասեցումը։ Հաղորդվում է, որ շուրջ 30 լրատվամիջոցների աշխատակիցներ ներկայում բանտում են, իսկ տասնյակ լրագրողների և ակտիվիստների անօրինական կերպով արգելվել է լքել երկիրը՝ առանց նախնական ծանուցման։

Փաստաթղթում դատապարտվում են ադրբեջանական բանտերում պահման պայմանները։ Ասվում է, որ բանտարկյալները երկար ժամանակ պահվում են մենախցում, սպառնում են սեռական բռնությամբ և համակարգված կերպով զրկվում են բժշկական օգնությունից։

Զեկույցում ներկայացվում են նաև Բաքվի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները։ Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն կարողացել ապահովել պատասխանատվության ենթարկումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած մարդկանց պաշտպանությունը։ Անցյալ տարվա հոկտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին տրամադրել տեղեկատվություն 23 հայ բանտարկյալների կալանքի և առողջական պայմանների վերաբերյալ, որոնցից ութը Լեռնային Ղարաբաղում նախկին պաշտոնյաներ են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի