Մենք կաղապարված ենք մեր գավառականության մեջ. ապաքաղաքական զրույց Արմեն Դարբինյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը: Նրա կարծիքով՝ 1960-70-ական թվականներին Խորհրդային Հայաստանում բուռն զարգացում էր ապրում ազգային մշակույթը, արժևորվում էին դարերի ընթացքում կուտակված հոգևոր արժեքները: Անկախության տարիներին, սակայն, այս առումով ունեցել ենք կորուստներ: Այստեղ հաղորդման հյուրը տեսնում է էլիտաների բացասական դերը․ նրա կարծիքով՝ վերնախավի ներկայացուցիչները չափից դուրս տարված էին անձնական մանր շահերով և ինքնահաստատմամբ:

Արմեն Դարբինյանը կարծում է, որ Հայաստանի՝ առաջին քրիստոնեական երկիր լինելու հանգամանքը, ինչպես նաև ավելի լայն իմաստով՝ հայ մշակույթը մեզ որոշակի «մրցակցային առավելություններ» է տալիս: Հայաստանը կարող է հետաքրքիր լինել աշխարհին՝ որպես քաղաքակրթությունների խաչմերուկ, քանի որ իր պատմության մեջ միաձուլում է արևմտյան և արևելյան մշակույթների տարրերը: Եթե Հայաստանի՝ գոյություն չունենալն արտաքին աշխարհում որևէ մեկին ցավ չի պատճառելու, դա լուրջ խնդիր է ստեղծելու մեր պետության համար:

Մեկնաբանելով Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածի ուղերձները՝ Արմեն Դարբինյանն առանձնացնում է նախ՝ արտաքին բացասական ճնշումներին դիմադրելու անհրաժեշտությունը, ինչպես նաև անընդհատ հոգևոր արժեքներ ստեղծելու անհրաժեշտությունը: Նա շեշտում է, որ հայաստանյան մտավոր վերնախավում չափից դուրս մեծ դեր է խաղում մրցակցության սկզբունքը, մինչդեռ, նրա կարծիքով, անհրաժեշտ է «միմյանց օգնելով՝ իրար բարձրացնել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան