Միջազգային հումանիտար և զարգացման գործընկեր կառույցների մասնակցությամբ տեղի է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման աշխատանքների համակարգմանն ուղղված քննարկում

Լուրեր

21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
Բոլորը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ և միջազգային հումանիտար և զարգացման գործընկեր կառույցների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման աշխատանքների համակարգմանն ուղղված քննարկում․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 անձանց բռնի տեղահանման արդյունքում ձևավորված իրավիճակը՝ մանրամասն անդրադարձ կատարելով բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնային, միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն ուղղված աշխատանքներին։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լեկլերկը՝ վերահաստատելով գրասենյակի պատրաստակամությունը՝ նպաստելու արձագանքի արդյունավետ համակարգման իրականացմանը։

Փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ միջազգային հումանիտար և զարգացման կառույցների կողմից արդեն իսկ մեկնարկած ծրագրերը։ Աշխատանքների հասցեականությունը ապահովելու տեսանկյունից կարևորվել է Կառավարության կողմից ներկայացվող արձագանքման գործիքակազմի շրջանակներում գործընկեր կառույցների հետ համագործակցության հնարավորությունը։

Փոխվարչապետը հույս է հայտնել, որ միջազգային գործընկերները և մասնագիտացված գործակալությունները կաջակցեն Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին այս աղետի հետևանքները հաղթահարելու և մեր հայրենակիցների համար կայուն կենսապայմաններ ապահովելու գործում:

Հանդիպմանը ներկայացվել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի կողմից մշակված արձագանքման ծրագիրը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել նախատեսվող աշխատանքների ձևաչափին և հիմնական առաջնահերթություններին։