Վերջին ամսվա իրադարձությունները խիստ մտահոգիչ են․ բանակցությունները չպետք է կանգնեն․ Ռոբերտա Մեցոլա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստրասբուրգում` Եվրոպական խորհրդարանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ, որից հետո նրանք հանդես են եկել հայտարարություններով և պատասխանել լրագրողների հարցերին։

Հարց – Տիկին Մեցոլա, վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպական խորհրդարանը երեք բանաձև և մեկ զեկույց է ընդունել, որում նշվում է, որ Ադրբեջանի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն: Արդյոք Եվրոպական խորհրդարանը մտածում է կամ պատրաստվում է մեխանիզմներ կիրառել, որ այդ պատժամիջոցները գործնականում կիրառվեն: Եվ մեկ հարց է ձեզ պարոն վարչապետ, Հայաստանն ի՞նչ ակնկալիքներ ունի Եվրոպական խորհրդարանից, մասնավորապես, հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քաղաքացիների հետ կապված: Եվ եթե կցանկանաք՝ կարող եք պատասխանել նաև տիկին Մեցոլային ուղղված հարցին:

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլա – Շնորհակալ եմ շատ: Իհարկե, պատահականություն չէ, որ այս խորհրդարանը շատ հստակ դիրքորոշում է հայտնել, բանաձևերը և զեկույցներն ընդունվել են ճնշող մեծամասնությամբ: Խորհրդարանը կոչ է արել խաղաղության բանակցությունները վերսկսել հնարավորինս շուտ, դրական նշան է, որ մինչև հոկտեմբերի վերջ նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ համաձայնեցրեցին հաջորդ հանդիպումը:

Ինչո՞ւ, որովհետև ըստ մեզ բանակցությունները պետք է հասցեագրեն, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատումը, հաղորդակցության ուղիների և մարդասիրական խնդիրները: Վերջին ամսվա իրադարձությունները խիստ մտահոգիչ են, և կոչ անելով խաղաղություն, կոչ անելով իրականացնել մարդասիրական պաշտպանություն, համոզված ենք, որ կհասնենք այն նպատակներին, որոնք վարչապետի նշած երեք սկզբունքներն են: Դա է մեր նպատակը:

Հաջորդ քայլերը կձեռնարկվեն այլ կառույցների հետ միասին, բայց այս խորհրդարանը քաղաքական մարմին է, որը կոչ է արել, որ մենք առաջատար դեր ստանձնենք՝ ապահովելու նշված բոլոր սկզբունքները: