ՀՀ-ն պատրաստ է խոսել բոլոր հարթակներում․ ռիսկերն ու հնարավորությունները տարբեր միջնորդների դեպքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
Բոլորը

Հայկական կողմը պատրաստ է բոլոր հարթակներն օգտագործել՝ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար։ Արձագանքելով վերջին օրերին խաղաղության բանակցությունները Ռուսաստանի միջնորդությամբ անցկացնելու մասին Բաքվից և Մոսկվայից վերջին օրերին հնչող առաջարկներին՝ այսօր հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:

Հոկտեմբերի 5-ին Գրանադայի՝ դեռևս ամիսներ առաջ ծրագրված հանդիպումը բոյկոտելուց հետո Ադրբեջանի նախագահն անցած շաբաթ ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարներին հետ հանդիպմանը տարակուսանք էր հայտնել, թե ինչու է Հայաստանի վարչապետը գնացել Գրանադա և մասնակցել, իր ձևակերպմամբ՝ ինչ-որ անհասկանալի հանդիպման։ Ալիևը զուգահեռ խոսել էր նաև Ռուսաստանի միջնորդությունից՝ բարձր գնահատելով Մոսկվայի միջնորդական ջանքերը։

Թե ո՞ր մայրաքաղաքում կանցկացվեն բանակցությունները, էական չէ, կարևորն այն է, որ հայկական կողմի համար սկզբունքային հարցերը մնան օրակարգում, ասում է ԱԺ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Սոնա Ղազարյանը։

Թեև մոսկովյան հարթակում բանակցություններ անցկացնելու վերաբերյալ դեռ հստակություն չկա, այդուհանդերձ, իշխանական պատգամավորը շեշտում է՝ խաղաղության հնարավոր պայմանագիրը պետք է ունենա գործարկման հստակ մեխանիզմներ և միջազգային աջակցություն։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մի շարք դրույթներ այդպես էլ մնացին թղթի վրա, այս փորձն ունենալով՝ հայկական կողմը պատրա՞ստ է կրկին Կրեմլի միջնորդությամբ փաստաթուղթ ստորագրել։ Իշխանական պատգամավորն այդ հեռանկարը չի բացառում՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ պայմանագրի գործարկման մեխանիզմների մասին Ռուսաստանից հստակ պետք է խոսեն։

Եվ մինչ իշխանական պատգամավորը խոսում է տարբեր հարթակներում բանակցելու՝ Երևանի պատրաստակամությունից, փորձագիտական և քաղաքագիտական տարբեր շրջանակներ պնդում են, թե Բաքուն Արցախի հարցում արևմտյան հարթակներից ստանալով առավելագույնը՝ այժմ ձգտում է բանակցային գործընթացը տեղափոխել Հարավային Կովկաս։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի գնահատմամբ՝ Ալիևն այժմ փորձում է բանակցությունները շարունակել ավելի հարմար ձևաչափով, իսկ Արևմուտքում հիմնական սկզբունքների շուրջ, ըստ էության, կա համաձայնություն։ Խոսքը սահմանազատումը ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին քարտեզների հիման վրա իրականացնելու, ճանապարհները ինքնիշխանության և փոխադարձության սկզբունքով ապաշրջափակելու, Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կմ և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ տարածքի փոխադարձ ճանաչման մասին է։

Եվ չնայած Հայաստանի արտգործնախարարը հոկտեմբերի 12-ին չմեկնեց Բիշքեկ, որտեղ կարող էր տեղի ունենալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, այդուհանդերձ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանն այնպիսի իրավիճակում չէ, որ կարողանա հրաժարվել որևէ մայրաքաղաքում բանակցությունների առաջարկից։ Ըստ նրա՝ եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը հակված են բանակցությունները տանել այդ ձևաչափով, Հայաստանի իշխանությունը վաղ թե ուշ համաձայնելու է։

Ադրբեջանի նախագահն անցած շաբաթ խոսել է նաև Հայաստանի հետ ուղիղ բանակցություներ անցկացնելու մասին։ Ալիևն ընդգծել է՝ եթե հայկական կողմը մերժի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդությունը, դրան այլընտրանքը կարող են լինել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ուղիղ բանակցությունները։ Իշխանական պատգամավոր Սոնա Ղազարյանն այս առաջարկի առնչությամբ կրկին ընդգծում է պայմանագրի իրականացման գործուն մեխանիզմների կարևորությունը։

Այն, որ Հայաստան-Ադրբեջան ուղիղ բանակցությունները ռիսկեր են պարունակում, ընդունում է նաև քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Այդ իրավիճակում առավել ակնհայտ կդառնա կողմերի միջև ուժերի խախտված հավասարակշռությունը։ Իսկ արևմտյան հարթակներում բանակցությունները շարունակելու առավելությունը, ըստ էության, այն է, որ կան մշակված սկզբուքներ, միջնորդներն էլ հիմնական հարցերի շուրջ ունեն համաձայնություն։

Չնայած բանակցությունները Հարավային Կովկասում անցկացնելու՝ Բաքվից պարբերաբար հնչող հայտարարություններին՝ այս պահին կողմերը համաձայնել են հոկտեմբերի վերջին եռակողմ ձևաչափով բանակցել Բրյուսելում Շառլ Միշելի մասնակցությամբ։ Հայաստանի փոխարտգործնախարարն այսօր չհստակեցրեց՝ այդ հանդիպմանը փաստաթուղթ կստորագրվի՞, թե՞ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան