Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տան ներկայացուցիչների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքների հետ կապված։ Զրույցը տևել է ուղիղ մեկ ժամ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է Ինտերֆաքսը։

«Առաջնորդներին բնորոշ փոխադարձ հարգանքի և գործնական մթնոլորտում նրանք կարծիքներ են փոխանակել սեպտեմբերի 5-6-ը ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքների վերաբերյալ», – շարունակել է նա։

Նրա խոսքով՝ «զրույցը տևել է ուղիղ մեկ ժամ, եղել է կառուցողական և բավական անկեղծ»։

«Տրվել է օբյեկտիվ և մանրակրկիտ վերլուծություն այն մասին, թե ինչ է կատարվում ներկայումս հատուկ ռազմական գործողության ընթացքում (Մոսկվան այսպես է անվանում Ուկրաինայի դեմ պատերազմը) և, ընդհանուր առմամբ, թե ինչպես ենք մենք տեսնում մարտադաշտում առաջընթացի և հատուկ ռազմական գործողության նպատակներին ու խնդիրներին հասնելու հեռանկարները։ Ի դեպ, նա (Ռուսաստանի նախագահը.) ուրվագծել է, թե ինչ կարող են իրատեսորեն անել ամերիկացիները ռազմական գործողությունները շուտափույթ  դադարեցնելու համար», – ասել է  նա։

Զրույցի ընթացքում, ըստ Ուշակովի, Պուտինը «դրական է գնահատել ամերիկյան կողմի և անձամբ Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու գործում»։ Պուտինը նաև նշել է, թե Ռուսաստանը «նույնիսկ մտքում Եվրոպայի դեմ որևէ ագրեսիվ ծրագիր չունի»։

«Ընդհանուր առմամբ, կրկնում եմ, գործընկերներ, զրույցն ընթացել է դրական նոտայով։ Նախագահները համաձայնել են կապի մեջ մնալ և անհրաժեշտության դեպքում օպերատիվ  կերպով կապ հաստատել  միմյանց հետ», -լրագրողներին ասել է Ուշակովը՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև զրույցից հետո։

Ամերիկյան կողմը դեռ հեռախոսազրույցի մասով տեղեկատվություն չի հաղորդել։

Թարգմանությունը՝ Էմմա   Չոբանյանի