ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ընդդիմության այն պնդումներին, թե իշխանությունը քաղաքական հետապնդումներ է իրականացնում Ռոբերտ Քոչարյանի և այլ գործիչների նկատմամբ՝ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում և տարածքային հնարավոր զիջումները «մարսելու» նպատակով։ Պատգամավորը հերքել է այդ մեղադրանքները՝ շեշտելով, որ իրավական գործընթացները որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ չունեն։

Հակոբյանի խոսքով՝ քաղաքացիները ոչ թե կասկածում են նախկին պաշտոնյաների մեղավորությանը, այլ հարցնում են, թե ինչու նրանք մինչ օրս պատասխան չեն տվել. «Իրենք չեն խոսում իրենց մեղսագրվող արարքի հետ կապից։ Քոչարյանը ուղերձներ է հղում կալանավայրից, չի ասում՝ ինքը կապ ունի՞, թե՞ չէ, ասում է՝ երկիրը կործանվում է, ռուսները նեղանում են։ Պատճառը նրան մեղսագրվող արարքներն են, և վերջ, պետք չի ինչ-որ աշխարհաքաղաքական բաներ գտնել»։

Անդրադառնալով սահմանազատմանը և այսպես կոչված անկլավների թեմային՝ պատգամավորը վստահեցրել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից որևէ զիջում չի լինելու. «Ես երաշխիք ունեմ, որ Հայաստանի սուվերեն տարածքից ոչ մի սանտիմետր չի զիջվելու։ Դա դեռևս մոտ ապագայի խոսակցություն չէ, սեղանին դրված չեն այդ հարցերը։ Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի սուվերեն տարածքից դուրս որևէ սանտիմետրի տարածքային պահանջ չունենք, բայց ունենք հավակնություն այն բոլոր տարածքների հանդեպ, որոնք Հայաստանի սուվերեն տարածքն են, բայց այժմ այնտեղ ադրբեջանական ներկայություն կա»։

Խոսելով Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ-ի շուրջ հանրաքվե անցկացնելու խոսակցությունների մասին՝ ՔՊ-ական պատգամավորը նշել է. «Մենք չենք ամուսնացել, որ մի հատ էլ ապահարզան տանք։ Կան կանոնադրային պարտականություններ. երբ անդամ երկիրը ցանկանում է դուրս գալ կառույցից, վեց ամիս առաջ դիմում է գրում։ Հիմա մեր երկրում մեր քաղաքացին ինչ է ուզում, մենք ուր ենք գնում՝ որևէ երկրի գործը չէ»։

Նա հավելել է, որ իշխանության համար հասարակության տրամադրությունները հստակ են. «Մենք քաղաքացիների կարծիքը գիտենք, մեզ պետք չէ անգամ հանրաքվե՝ այդ կարծիքն իմանալու համար։ Միանշանակ է, որ մեր քաղաքացիները ցանկանում են Եվրամիության ճանապարհով գնալ, Հայաստանը դառնա ԵՄ անդամ երկիր»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան