Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման

Լուրեր

05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նախօրեին դատավճիռ է կայացրել Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսումնասիրությունների կենտրոնի բանտարկված նախագահ, հայտնի իրավապաշտպան Անար Մամեդլիի և հասարակական ակտիվիստ Անար Աբդուլլայի գործով։ Դատական նիստը նախագահել է դատավոր Այգյուն Գուրբանովան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատավճռի համաձայն՝ Անար Մամեդլին դատապարտվել է 13 տարվա ազատազրկման, իսկ Անար Աբդուլլան՝ 12 տարվա։ Նախորդ դատական նիստում պետական մեղադրողը Մամեդլիի համար պահանջել էր 14, իսկ Աբդուլլայի համար՝ 13 տարվա ազատազրկում։

Անար Մամեդլին ձերբակալվել է 2024 թվականի ապրիլի 29-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ կատարված մաքսանենգության համար։ Մամեդլին չի ընդունում իր մեղքը։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրան համարում են քաղբանտարկյալ։

Անար Աբդուլլային մեղադրանք է առաջադրվել 2024 թվականի ապրիլի 8-ին՝ Մամեդլիի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում։

Նրան մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ անօրինական ձեռնարկատիրության, կեղծ ձեռնարկատիրության, մաքսանենգության, հարկերից խուսափելու, գործազրկության ապահովագրության, պարտադիր առողջապահական ապահովագրության և պարտադիր պետական սոցիալական ապահովագրության վճարներից խուսափելու համար։

Աբդուլլային նաև մեղադրում են մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ կատարված մաքսանենգության, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթերի, պետական պարգևների, կնիքների, դրոշմանիշների և ձևաթղթերի կեղծման մեջ։

Նրանք հերքում են առաջադրված մեղադրանքները՝ պնդելով, որ քրեական հետապնդումը կապված է իրենց գործունեության հետ և ունի քաղաքական դրդապատճառներ։

Տեղացի իրավապաշտպանների տվյալներով՝ Ադրբեջանում ներկայումս կա 328 մարդ, որոնց նրանք համարում են քաղբանտարկյալներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի