Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները։ Աքսու և Քեփեզ շրջաններում գիշերը բռնկված հրդեհը քամու պատճառով տարածվել է մեծ տարածքի վրա, գրում է TRT Haber-ը։ Աքսու շրջանի Քարաոզ թաղամասի մոտ գտնվող անտառային տարածքում բռնկված հրդեհը քամու պատճառով տարածվել է Քեփեզi շրջան։

Քանի որ կրակը մոտեցել է բնակելի թաղամասերին, բազմաթիվ տների բնակիչներ տարհանվել են։ Անթալիայից Քարաոզ մուտքի մոտ ավտոճանապարհը փակվել է տրանսպորտային միջոցների համար։ Հրդեհի հետևանքով 5 տուն և որոշ ջերմոցներ դարձել են անօգտագործելի։ Այրվող տներից մեկում գտնվող երեք հաշմանդամություն ունեցող անձինք տուժել են ծխից։ Նրանք  շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։

Նշվում է, որ մասնավոր ընկերության էքսկավատորը, որը օգնում էր մարել հրդեհը, շրջվել է առվի մեջ։ Վթարի հետևանքով վիրավորված վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։

Գիշերը բռնկված հրդեհը մարվել է 12 հրշեջ մեքենաների, չորս հրշեջ մեքենաների և վեց ջրցանների օգնությամբ։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Անթալայիայի Աքսու և Քեփեզ շրջաններում բռնկված հրդեհի դեմ պայքարում ներգրավված է 3 ինքնաթիռ, 9 ուղղաթիռ, 110 հրշեջ մեքենա և 610 փրկարար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի