Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Որքա՞ն լավ են դպրոցականները ճանաչում հայերենում տարածված սխալները և որքա՞ն արագ են կարողանում տարբերակել ճիշտն ու սխալը։ Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի շրջանակում դպրոցականները Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցեցին «Հայերենի համար սեղմել մեկ» ինտելեկտուալ խաղին և ստուգեցին իրենց գիտելիքներն ու արագ կողմնորոշվելու կարողությունները։

«Շատ խելացի երեխաներ էին, մրցակցությունն իսկապես շատ թեժ էր, և ես հաճելիորեն զարմանում էի, որ մեծ մասը ճիշտ էր պատասխանում։ Հաղթողներին Գրքի երևանյան փառատոնը և Ամերիաբանկը նվերներ էին պատրաստել, և լավագույն երեք տեղերը զբաղեցրածները ստացան այդ անակնկալ նվերները»,- ասում է Գրքի երևանյան միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, խմբագիր Արմեն Սարգսյանը։

Ինտելեկտուալ խաղում առաջին տեղը զբաղեցրած Էդգարը վստահ է՝ ապագայում կրթության ոլորտում նորարարությունները շարունակելու են աշակերտներին զարմացնել և նոր հնարավորություններ ստեղծել։

«Գիտենք՝ 21-րդ դարը տեխնոլոգիաների դար է, և տեխնոլոգիաներն այնքան են զարգանալու, որ կրթական ոլորտը լիովին փոխվելու է։ Եթե դրանք ինտեգրվեն այս պրոցեսին, շատ մեծ ապագա է սպասվում կրթական ոլորտին»,- նշում է Այբ դպրոցի աշակերտ Էդգար Խանջյանը։

Ամերիաբանկը փառատոնին միացել է որպես գործընկեր՝ կարևորելով կրթական նախագծերն ու ֆինանսական գրագիտության զարգացման դերը դպրոցականների կյանքում։ Խաղին մասնակցելու համար դպրոցականները պետք է լինեին MyAmeria Star հավելվածի օգտատեր։ Էդգարը ևս MyAmeria Star-ի օգտատեր է և փորձում է ճիշտ տնօրինել իր գումարը՝ կարևորելով ֆինանսական գրագիտությունն ու այն դպրոցական տարիքից ձևավորելու անհրաժեշտությունը։

MyAmeria Star-ը անվտանգ և հարմարավետ բանկային լուծում է 6-ից 18 տարեկանների համար՝ ծնողական ամբողջական վերահսկողության հնարավորությամբ։ Հավելվածից արդեն օգտվում է ավելի քան 10 000 երեխա։

«Մոտ երկու տարի է՝ գործարկել ենք MyAmeria Star հավելվածը և Visa Star քարտը, որը հնարավորություն է տալիս երեխաներին գործնականում ինքնուրույն կայացնել ֆինանսական որոշումներ և գործարքներ իրականացնել։ Մեզ համար շատ կարևոր է, որ ֆինանսական գիտելիքները չսահմանափակվեն տեսական գիտելիքներով, և մենք տեսնում ենք, թե ինչպես ծնողի հետ միասին երեխաներն անցնում են ֆինանսական գրագիտության զարգացմանն ուղղված այս ուղին»,- ասում է MyAmeria և MyAmeria Star հավելվածների պրոդուկտի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը։

MyAmeria Star հավելվածով հնարավոր է գումար ստանալ, վճարումներ կատարել, կանխիկացնել գումար բանկոմատից և լիցքավորել հեռախոսահամարը։ Հավելվածով կամ Visa Star քարտով վճարելիս կուտակվում են AMP միավորներ, որոնք հնարավոր է օգտագործել հետագա գնումների համար։ 1 AMP-ը համարժեք է 1 դրամի։

«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի երեխաները սովորեն, թե ինչպես են գումար վաստակում։ Վերջերս ներդրել ենք մի հնարավորություն, որի միջոցով երեխաները առաջադրանքներ կատարելով՝ ստանում են գումար կամ այլ պարգև ծնողի կողմից։ Նմանատիպ փոքր քայլերով մենք երեխաներին սովորեցնում ենք, թե ինչպես վաստակել գումար և ինչպես ճիշտ կառավարել այդ գումարը»,- ընդգծում է Գրիգորյանը։

Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի գլխավոր թեման լեզուն էր՝ որպես մարդկային քաղաքակրթության հիշողությունն ու մշակութային շարունակականությունը փոխանցող միջոց։ Փառատոնը երեք օրվա ընթացքում հյուրընկալեց ավելի քան 40 000 այցելուի, որոնք իրենց հետ տարան ոչ միայն նոր գրքեր, այլև նոր տպավորություններ, գիտելիք, գաղափարներ ու ընթերցանության նոր ոգևորություն։

Իսկ երեխաների ֆինանսական կրթության ճանապարհը Ամերիաբանկի հետ այսքանով չի ավարտվում։ Բանկը նախատեսում է այս ուղղությամբ նոր նախաձեռնություններ ու հնարավորություններ՝ ընդլայնելով MyAmeria Star հավելվածի և Visa Star քարտի գործիքակազմը և երեխաներին օգնելով ավելի վստահ ու գիտակցված կառավարել իրենց ֆինանսները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան