Ռուսական ռուբլին ամրանալու է. արտարժույթի հնարավոր հոսքը Ռուսաստանից Հայաստան․ Աղասի Թավադյանի վերլուծությունը

Լուրեր

26.11.2024 | 23:20
Ադրբեջանում պահեստազորի սպաները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով իրենց հասանելիք վճարումները
26.11.2024 | 23:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.11.2024 | 22:54
Թուրքիայում ձնաբքի պատճառով բազմաթիվ նահանգների դպրոցներում դասերը դադարեցվել են
26.11.2024 | 22:40
ՌԴ ՊՆ-ն Կուրսկի շրջանում ընկած ամերիկյան ATACMS-ի բեկորներ է ցուցադրել
26.11.2024 | 22:26
Իմ կալանքը ծառայում է Ադրբեջանի բռնապետության և նրա հանցակից ռուսական կայսրության շահերին․ Ադրբեջանում բանտարկված դիվանագետ
26.11.2024 | 22:13
Հակասական ցուցմունքներ․ ՔՊ-ական պատգամավորի միջադեպի գործով հարցաքննվեց ավտոբուսի վարորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 21:57
Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ
26.11.2024 | 21:46
ՄԻԵԴ-ը Թուրքիային ծանուցել է Անկարայի դեմ 1000 նոր դիմում-բողոքների մասին
26.11.2024 | 21:30
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին կառաջադրի Արմավիրի մարզպետի թեկնածու
26.11.2024 | 21:23
Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում
26.11.2024 | 21:14
Ուժեղացված ծառայություն Երևանում. տարբեր կասկածանքներով բաժիններ է տեղափոխվել 22 անձ
26.11.2024 | 21:00
Ադրբեջանն ուզում է ԵՄ դիտորդներին ՀՀ-ից հանել, որ սահմանային բախումները չկանխարգելվեն․ Արման Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 20:46
Նախարարը՝ սկանդալի կենտրոնում. Factor TV-ի հրապարակման հետքերով փաստաբաններն ուսումնասիրություն են կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 20:44
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
26.11.2024 | 20:29
Գերմանիան իրավունք չունի Taurus-ներ մատակարարել. Շոլց
Բոլորը

Ռուսական շուկայում կարող ենք սպասել, որ ռուբլին 2-3 ամսվա մեջ ամրանալու է մինչև 1 դոլարը մոտ 88-92 ռուբլու, որից հետո այն ամենայն հավանականությամբ նորից սկսելու է հետ արժեզրկվել։  Այս մասին ասվում է տնտեսագետ Աղասի Թավադյանի վերլուծության մեջ։

Ներկայացնում ենք վերլությունն ամբողջությամբ․

Ռուսատանի Դաշնությունում 3 օր առաջ սահմանափակեց որոշ խոշորագույն արտահանողների կապիտալը։Այս արտահանողներից կպահանջվի արտարժույթով ստացված եկամուտների ոչ պակաս, քան 80% ավանդադրել ռուսական բանկերում, այնուհետև երկու շաբաթվա ընթացքում վաճառել այդ հասույթի առնվազն 90% ներքին շուկայում: Այսինքն արտահանողները պիտք է արտարժույթով ստացած եկամուտի 75% ռուբլի սարքեն շուկայում։ Ավելին՝ reuters.com:

Այս քայլը մեծացնելու է արտարժույթի քանակությունը ՌԴ շուկայում ու ամրացնելու է ռուբլին։ Անցած տարի այս ժամանակ դոլարը մոտ 60 ռուբլի էր 1 դոլարի դիմաց։ Վերջին 2 ամսվա ընթացքում 1 դոլարը հատել է 100 ռուբլի սահմանը մի քանի անգամ։

Սա է հանդիսացել հիմնական պատճառը, որ Ռուսաստանում հիմնական տոկոսադրույքը բարձրացրել 7.5-ից 13% 2 ամսվա ընթացքում։ Ավելին իմ կայքում։

Քանի որ այս քայլից դոլարի քանակությունը մեծանալու է Ռուսական շուկայում կարող ենք սպասել, որ ռուբլին 2-3 ամսվա մեջ ամրանալու է մինչև 1 դոլարը մոտ 88-92 ռուբլու, որից հետո այն ամենայն հավանականությամբ նորից սկսելու է հետ արժեզրկվել։ Սա առաջին հետևությունն է։

Երկրորդ հետևությունը այն է, որ այս պահին սահմանափակված ՌԴ խոշոր բիզնեսը կարող է ման գալ այլ երկրներ իր կապիտալ գործունեություն համար։

Այժմ մենք կարող է տեսնենք ՌԴ-ից կապիտալի 2-րդ արտահոսքը, ինչ տեսանք 2022 թ․ կեսերին։ Այս արտահոսքը ավելի ցածր կլինի քան նախորդը։ Սակայն մեր տնտեսական ցուցանիշները այս պահին գտնվում են անկման մեջ և եթե այս սցենարը իրականանա սա կլինի հավելյալ խթան մեր տնտեսության ու բանկային համկարգի համար։

2. Միջազգային դրամական փոխանցումների վերլուծություն

2022 թվականն աննախադեպ տարի էր ֆիզիկական անձանցից դեպի հայկական բանկեր բանկային փոխանցումների աճի առումով, դրանք աճել են 2,5 անգամ՝ 2,1 մլրդ դոլարից հասնելով 5,2 մլրդ դոլարի։ Այս աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից ստացված բանկային փոխանցումներով, որոնք քառապատկվել են՝ 865 մլն դոլարից հասնելով 3,6 մլրդ դոլարի։ Արդյունքում Հայաստան է փոխանցվել զգալի գումար՝ հիմնականում դոլարով, ինչը հանգեցրել է դոլարի առաջարկի աճին և դոլարի արժեզրկմանը դրամի նկատմամբ (տես գծապատկեր 1.)։ Տնտեսական գործոնները խիստ փոխկապակցված են: 2022 թվականին արտարժույթի ներհոսքը բանկային համակարգ աճել է 2,5 անգամ, իսկ արտահոսքը՝ մոտ 2 անգամ։ 2022 թվականին ներհոսքը կազմել է 5,2 մլրդ դոլար, իսկ արտահոսքը՝ 2,7 մլրդ դոլար։

Գծապատկեր 1. ՀՀ բանկային համակարգի միջոցով կատարված դրամական փոխանցումներ (տարեկան, մլրդ դոլար)։

Այս դինամիկան ուսումնասիրելու համար դիտարկենք նաև Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված ամսական ցուցանիշները: Նշենք, որ զեկույցը ներկայացման պահին 2023թ. մինչև ապրիլ բանկային փոխանցումների տվյալները հասնալեի են: Ինչպես երևում է 8.2. գծապատկերից 2023թ. դրակական ներհոսքի աճի դինամիկան կայունացել է նոր մակարդակի վրա և դեռևս առկա չէ նվազման միտում: Որոշակի լագով գրանցվել է նաև դեպի այլ երկներ բանկային արտահոսքերի զգալի աճ, որը վկայում է այն մասին որ Հայկական տնտեսությունը չի կարող տեղաբաշխել եկած գումարները, որոնք դուրս են գալիս հիմնականում այլ երկրներ:

Գծապատկեր 2. ՀՀ բանկային համակարգի միջոցով կատարված դրամական փոխանցումներ (12 ամսվա կտրվածքով, մլրդ ԱՄՆ դոլար)։

Գծապատկեր 3. ՀՀ բանկային համակարգի միջոցով կատարված դրամական փոխանցումներ (ամսական կտրվածքով, մլն ԱՄՆ դոլար)։

Ինչպես երևում է գծապատկերից բանկային փոխանցումները հասել էին իրենց պիկային կետին 2023 թվականի սկզբին և այժմ դրանց ծավալը փոքրանում է։ Այստեղ հնարավոր է երկու սցենար կամ փոխանցումները շարունակում են անկում գրանցել և 2023թ վերջ բանկային փոխանցումները 10-25 տոկոսով ավելի քիչ են լինելու քան նախորդ տարի, կամ էլ առաջին մասում նկարագրված սցենարը իրականանում է և այս տարվա բանկային փոխանցումները հավասարազոր են լինելու կամ որոշ չափով գերազանցելու են նախորդ տարվա ցուացնիշները։

Քանի որ բանկային փոխանցումների մոտ 70 տոկոսը գալիս է Ռուսաստանի դաշնությունից, դիտարկենք նաև առանձին ՌԴ-ից կատարված բանկային փոխանցումները

Գծապատկեր 4. Ռուսատանից ստացված ոչ կեմերցիոն և ընդհանուր բանկային փոխանցումները (ամսական կտրվածքով, մլն ԱՄՆ դոլար)։

Ինչպես երևում է գծապատկերից մինչև 2022 թվականը փոխանցումների գերակշիռ մասը ոչ կոմերցիոն բնույթի տրանսֆերտներն էին, 2022 թվականից սկսած գերակշիռ մասը փոխանցումների ուներ կոմերցիոն բնույթ։ Նշեմ նաև որ ոչ կոմերցիոն տրանսֆերտների / ՀՆԱ հարաբերությունը անկում է ապրել և այս պահին ռեկորդային ցածր 8 տոկոսի մակարդակի վրա է։

3. ԶԼՄ հաղորդակցություններ, Բենզինի գին

Բենզինի գնի հարցի լուծումն ավելի շատ քաղաքական է.

  • Մեկ տարում բենզինի գինը 380 դրամից հասել է 580 դրամի մեկ լիտրի դիմաց։ Վերջին աճը կապված է դրամի արժեզրկման և նավթի համաշխարհային շուկայի դինամիկայի հետ: Քանի որ դրամը նույնպես տատանվում էր՝ բենզինի գները բարձրացնելով։
  • Համաշխարհային գործոնները, ինչպիսիք են ՕՊԵԿ+ նավթի արդյունահանման սահմանափակումները, նույնպես ազդում են գների վրա։ Չնայած ցածր պահանջարկին, առաջարկի արհեստական սահմանափակումները գները բարձր են պահում: Իրավիճակին նպաստում է նաև Ռուսաստանի կողմից բենզինի արտահանման վերջին էմբարգոն։
  • Ռուսաստանի պայքարը ռուբլու արժեզրկման և նավթի արտահանման դեմ հանգեցրել է բենզինի ներքին դեֆիցիտի, որը ազդել է նաև մեր շուկայի վրա։