Ահաբեկչությունը երբեք արդարացում չունի․ Բայդենը զանգահարել է Նեթանյահուին

Լուրեր

26.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.06.2026 | 10:03
ՌԴ-ն ամբողջությամբ սահմանափակել է ձկնամթերքի մատակարարումը Հայաստանի բոլոր ձեռնարկություններից
26.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 26-ի դրությամբ
26.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.06.2026 | 08:14
ԱԱ-2026. ԱՄՆ-ը պարտվեց գոլառատ խաղում, Ավստրալիան փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 04:58
ԱԱ-2026. Նիդերլանդներն ու Ճապոնիան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զանգահարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և հայտարարել, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին աջակցության համար և ասել, որ Իսրայելը պետք է ռազմական գործողություն իրականացնի՝ հաղթանակ տանելու համար:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը «անվերապահորեն դատապարտում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների սարսափելի հարձակումները Իսրայելի վրա»:

«Ահաբեկչությունը երբեք արդարացում չունի։ Մենք համերաշխ ենք Իսրայելի կառավարության և ժողովրդի հետ և ցավակցություն ենք հայտնում այդ հարձակումների հետևանքով զոհված իսրայելցիներին»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Բլինքենի խոսքով՝ ԱՄՆ-ը սերտ կապ կպահպանի իսրայելցի գործընկերների հետ:

Ավելի վաղ տարբեր երկրների առաջնորդներ ևս արձագանքել են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը։

Պաղեստինյան արմատականները շաբաթ առավոտյան ներխուժել են Իսրայելի տարածք Գազայի հատվածի զանգվածային գնդակոծությունների ֆոնին:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ սկսել է «Երկաթե սրեր» գործողությունը՝ ի պատասխան Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի անսպասելի հարձակման․ 70 մարդկային կորուստ կա Իսրայելում, 198-ը՝ Գազայի հատվածում․ կան հարյուրավոր վիրավորներ։