Աշխարհի արձագանքը ՀԱՄԱՍ-ի հարձակմանը. դատապարտումից մինչև շնորհավորանքներ

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Իսրայելում և Գազայի հատվածում իրավիճակի սրման վերաբերյալ հայտարարություններ են հրապարակում քաղաքական գործիչներն ու պաշտոնյաներն ամբողջ աշխարհում: Որոշ երկրներ աջակցություն են հայտնում Իսրայելին, մյուսները՝ զսպվածության կոչ են անում։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ի զինյալներին աջակցելու համար հանդես է եկել Իրանը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր թվիթերյան էջում աջակցություն է հայտնել Իսրայելին, և «վճռականորեն դատապարտել Իսրայելի վրա ահաբեկչական հարձակումները»:

Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել անհապաղ ազատ արձակել պատանդներին, որոնք ենթադրաբար գերեվարվել և Գազա են տեղափոխվել հարձակման ժամանակ: «Դա միջազգային իրավունքի խախտում է։ Պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին հայտարարել է, որ իր երկիրը «միանշանակ դատապարտում է ՀԱՄԱՍ-ի սարսափելի հարձակումը Իսրայելի քաղաքացիական բնակչության վրա»:

«Մեծ Բրիտանիան միշտ կպաշտպանի Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»,- գրել է նա:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն իր հերթին հայտարարել է, որ կապի մեջ է Իսրայելի իշխանությունների հետ: Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումը դատապարտել են նաև Շվեդիայի և Իսպանիայի ԱԳ նախարարները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զսպվածության կոչ է արել իսրայելցիներին և պաղեստինցիներին:

«Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն և խուսափել չմտածված քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության սրման»,- նրա խոսքը մեջբերել է Anadolu գործակալությունը: Ընդ որում, ինչպես հաղորդում է գործակալությունը, Էրդողանը հայտարարել է, որ դեմ է «Ալ-Աքսա մզկիթի դեմ ցանկացած հարձակման»: ՀԱՄԱՍ-ն իր գործողությունն անվանել է «Ալ-Աքսայի ջրհեղեղ»՝ մեղադրելով Իսրայելին Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող մզկիթն օկուպացնելու և ներխուժելու մեջ:

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն կոչ է արել երկու կողմերին դադարեցնել արյունահեղությունը։

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը պաղեստինցի գրոհայիններին շնորհավորել է Իսրայելի վրա հարձակում սկսելու կապակցությամբ, հայտնում է Jerusalem post-ը՝ վկայակոչելով իրանական ԻՍՆԱ լրատվական կայքը: Ռահիմ Սաֆավին խոստացել է աջակցել պաղեստինցիներին։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը տելեգրամյան իր ալիքում գրառում է կատարել, որում բավական ոչ պաշտոնական ձևով քննադատել է ԱՄՆ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում:

«ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև ռազմական բախումների սկիզբը Դատաստանի օրվա պատերազմի մեկնարկի 50-ամյակի օրը իրադարձություն էր, որը կարելի էր սպասել: Ահա թե ինչով պետք է զբաղվեին Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները։ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը տևում է տասնամյակներ։ Եվ ԱՄՆ-ն այնտեղ առանցքային խաղացող է»,- գրել է Մեդվեդևը։