ԲԱՆԱՎԵՃ․ ՀՀ-Ադրբեջան բանակցության ապագան․ պատերա՞զմ, թե՝ պայմանագիր․ Բրյուսելում ի՞նչ է սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
Բոլորը

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի կլանումից հետո ստեղծվել է նոր ստատուս քվո։ Ալիևը չներկայացավ Գրանադա՝ Փաշինյանի, Մակրոնի, Շոլցի, Միշելի հետ հանդիպելու և բանակցելու։ Անհանգստացած Էմանուել Մակրոնի ներկայությունից՝ Ալիևն առաջարկում էր Էրդողանին ևս ներգրավել բանակցություններում։ Գերմանիան և Ֆրանսիան մերժեցին Թուրքիայի մասնակցությունը։ Հնգակողմ հանդիպումը դարձավ քառակողմ։

ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հայտարարությունում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշվում է զանգվածային տեղահանություն։ Նրանք ընդգծում են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։ Ընդգծեցին՝ ՀՀ-ն և Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնված ՀՀ-ի (29 հազար 800 քկմ) և Ադրբեջանի (86 հազար 600 քկմ) ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա։

Գրանադայի հանդիպումը տապալելուց հետո Ադրբեջանը տեղեկացրեց՝ կողմ են Բրյուսելում հանդիպել՝ Միշել-Փաշինյան-Ալիև ձևաչափով։ ԵՄ-ն արդեն հրավիրել է Ադրբեջանին և ՀՀ-ին նման հանդիպման։

Մինչ այդ, ռուսական ՏԱՍՍ-ը հայտնել է՝ ուրբաթ Երևան կժամանի ՌԴ ՊՆ պատվիրակություն՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։ ՀՀ ՊՆ-ում դեռ տեղեկություն չունեն սրա մասին։

Ինչպիսի՞ն է լինելու Հայաստան-Ադրբեջան բանակցային պրոցեսն առաջիկայում։ Factor TV-ի տաղավարում հրավիրված քննարկմանը մասնակցում են ԱԺԲ խորհրդի անդամ, դիվանագետ, Արա Պապյանը, ԼՀԿ խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Բեջանյանը, քաղաքագետ Լիլիթ Դալաքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։