Տոնն այն էր, որ դասն Արցախում էր, թեկուզ՝ կրակոցների տակ. ինչ է սպասվում տեղահանված ուսուցիչներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
Բոլորը

Լուսինե Աղավելյանն Արցախի Կարմիր Շուկա գյուղի դպրոցում աշխարհագրության ուսուցչուհին է։ Ասում է՝ կարոտել է իրենց դասերը և դժվարությամբ է համակերպվում այն մտքի հետ, որ դրանք այլևս չեն կրկնվի, թեկուզ՝ թշնամու կրակոցների տակ։

Երբ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սկսել է կրակել, Արցախի ԿԳՄՍ նախարարությունից հորդորել են, ամեն դեպքում, դպրոցներում չդադարեցնել դասերը։ Դրանից որոշ ժամանակ անց, սակայն, երբ աշակերտների մի մասը դպրոցից գնալիս է եղել տուն, Ադրբեջանը սկսել է կրակել հենց գյուղի վրա․ սկզբում մտել են նկուղներ, իսկ հետո տեղափոխվել հարակից գյուղեր։ Արդեն տեղահանման ճանապարհին դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչը մահացել է։ Հիմա քանի որ կացարանի հարցը լուծել են, Լուսինեն արդեն մտածում է այստեղ աշխատանք գտնելու մասին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ Արցախից շուրջ 1500 տեղահանված ուսուցիչ ունենք: Նախարարությունը հայտարարել է, որ հավաքագրում է արցախցի ուսուցիչների տվյալները։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նկատում է՝ Արցախից տեղահանված ուսուցիչները թանկարժեք ռեսուրս են Հայաստանի համար, հատկապես՝ մեծ թվով թափուր տեղերի պայմաններում, ուստի հարկավոր է հնարավորինս արագ կազմակերպել նրանց ինտեգրումը։

Հայաստանում են գտնվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 30 հազար անչափահասներ, որոնցից 8 հազարը նախադպրոցական տարիքի, շուրջ 22 հազարը` դպրոցական տարիքի երեխաներ են․ շուրջ 5 հազար երեխաներ արդեն ընդգրկված են դպրոցներում:

Ինչ վերաբերում է ուսուցիչներին, Ժաննա Անդրեասյանը Կառավարություն-Ազգային Ժողով հարցուպատասխանի ժամանակ շեշտեց` ուսուցիչների ընդգրկումը համակարգ կիրականացվի գործուղման տրամաբանությամբ, որպեսզի նրանք առանց մրցութային ընթացակարգի գործուղվեն դպրոցներ։ Դա իր հերթին կհանգեցնի աշխատավարձի 30 տոկոս հավելավճարի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան