Բաքուն Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին ու Դավիթ Իշխանյանին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի կողմից առևանգված և ապօրինի ձերբակալված Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը ադրբեջանական դատարանի կողմից կալանավորվել են 4 ամսով, գրում են տեղական լրատվամիջոցները։

Մասնավորապես, նշվում է, որ Արկադի Ղուկասյանի նկատմամբ Սաբաիլի շրջանային դատարանում դատավոր Ուլվիա Շուկուրովայի նախագահությամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետով։ Բակո Սահակյանի և Դավիթ Իշխանյանի դեմ ներկայացված դիմումները քննարկվել են դատավոր Ազեր Տագիևի նախագահությամբ։ Նրանց նկատմամբ նույնպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետով։ Կոնկրետ ի՞նչ շինծու մեղադրանքներ են առաջադրվել, չի նշվում։

Հավելենք, որ այսօր ավելի վաղ Բաքուն հայտնել էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին ապօրինի կալանավորելու և մեղադրանքներ առաջադրելու մասին։ Ադրբեջանական աղբյուրները գրում են, որ նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում։

Էմմա Չոբանյան