Դադարեցնել միջամտությունը ՀՀ ներքին և միջազգային հարաբերություններին․ Freedom House-ի ներկայացուցչի կոչը ՌԴ-ին և տարածաշրջանի մյուս ավտորիտար ռեժիմներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

Երեկ Վարշավայում տեղի է ունեցել ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովը, որի ընթացքում ՀՀ-ում Freedom House-ի ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը ներկայացրել է մարդու իրավունքների վիճակը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակումներից հետո։

Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից հետո ներկայիս հումանիտար ճգնաժամը, Արցախի հայերին ադրբեջանական հասարակությանը խաղաղ ճանապարհով ինտեգրելու՝ Բաքվի կասկածելի խոստումը և Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները պահանջում են ամուր ժողովրդավարական ինստիտուտներ։ Շիրինյանը շեշտել է, որ Ռուսաստանի շարունակական լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա ավելի է ապակայունացրել տարածաշրջանը, և Հարավային Կովկասի անվտանգությունը շարունակում է ճկվել ավտորիտար ռեժիմների ծանրության տակ։

«Այս մարտահրավերները Հայաստանի հասարակության և կառավարության ուշադրությունը շեղել են ներքին բարեփոխումների գործընթացներից՝ ամրապնդելու երկրի ժողովրդավարական ինստիտուտներն արտաքին գործընկերների և ինստիտուտների որոնմամբ, որոնք կաջակցեն ինչպես ազգային անվտանգությանը, այնպես էլ հայ ժողովրդի՝ ազատ, ինքնիշխան ապրելու հավակնություններին: Հետևաբար, քաղաքացիական հասարակությունը ստիպված է փոխել իր առաջնահերթությունները և ջանքերը կենտրոնացնել արտակարգ իրավիճակների և մարդասիրական գործունեության վրա: Անվտանգության այս մարտահրավերները խոչընդոտում են Հայաստանի ժողովրդավարական ճանապարհորդությանը թե՛ Հայաստանի կառավարության, թե՛ քաղաքացիական հասարակության համար։ Այս պայմաններում էական է, որ ԵԱՀԿ անդամ պետությունները շարունակեն հետևել համապարփակ անվտանգությանն առնչվող իրենց պարտավորություններին և բովանդակալից քաղաքական և նյութական աջակցություն ցուցաբերեն Հայաստանին, նրա կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը և հանրությանը, երկրի անվտանգության հիմնարար բաղադրիչին՝ ժողովրդավարական բարեփոխումները խթանելուն»,- ասել է Շիրինյանը:

Անդրանիկ Շիրինյանը նշել է, որ Freedom House-ը կոչ է անում ԵԱՀԿ անդամ պետություններին և հաստատություններին՝

1. Տրամադրել ֆինանսական օգնություն, փորձաքննական և տեխնիկական աջակցություն Հայաստանի քաղաքացիական հասարակությանը և ԶԼՄ-ներին, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց վերահսկողական և իրազեկման գործառույթները, որոնք էական նշանակություն ունեն Հայաստանի ժողովրդավարացման և բարեփոխումների ջանքերի համար:

2. Բարձրացնել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը ու տեսանելիությունը միջազգային հարթակներում՝ հեշտացնելու գիտելիքների փոխանակումը և այլ համատեքստերից սովորելը:

3. Ուշադրություն դարձնել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհին և նրա ինքնիշխանության պաշտպանության համար շարունակական աջակցության անհրաժեշտության վրա։

4. Մեծացնել միջազգային ջանքերը՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը անկեղծորեն բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ և ապահովել նրանց իրավունքները և անվտանգությունը միջազգային մեխանիզմների ներքո։

5. Աջակցել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի նշանակման առաջարկին, որը կզբաղվի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների մոնիտորինգով և պաշտպանությամբ, և, հաշվի առնելով ԵԱՀԿ-ի պատմական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցություններում, ակտիվորեն մասնակցի մարդու իրավունքների ոտնահարման ռիսկի գնահատմանը և մեղմացմանը:

6. Մեծացնել միջազգային ջանքերը՝ կոչ անելով Ադրբեջանին ապահովել ՄԱԿ-ի գործակալությունների և այլ միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ և լիովին համագործակցել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ:

7. Կոչ անել Ռուսաստանին և տարածաշրջանում գործող մյուս ավտորիտար ռեժիմներին դադարեցնել միջամտությունը Հայաստանի ներքին և միջազգային հարաբերություններին և հարգել հայ ժողովրդի կամքը, որն արտահայտվել է 2018 թվականի հեղափոխության և դրան հաջորդած ընտրությունների ժամանակ։