Ֆրանսիան հայտնում է ՀՀ-ին ռազմական աջակցության մասին. ԱԳ նախարարը գալիս է Երևան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.05.2026 | 19:53
«Յունիսպորտը»` ֆուտզալի Հայաստանի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:40
«Լիվերպուլը» մնաց առանց գլխավոր մարզիչի
30.05.2026 | 19:20
BBC-ի կեղծ լոգո և ստի համակարգված արշավ՝ ՀՀ-ում իբր 840 ֆրանսիացի զինծառայողի տեղակայման մասին
30.05.2026 | 19:13
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
30.05.2026 | 18:59
Հայտնի են ՊՍԺ-ի ու «Արսենալի» մեկնարկային կազմերը ՉԼ-ի եզրափակիչում
30.05.2026 | 18:22
Իրանը հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային․ լրատվամիջոց
30.05.2026 | 18:00
Կարո՞ղ է ծրագիրը տեսնել քո քվեն. ի՞նչ կա «Զանավեսի» հետևում. ԱՉՔԻ ՏԱԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 17:53
ՄԻՊ -ը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց
30.05.2026 | 17:38
ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է Վիլնյուսում․ մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը
30.05.2026 | 17:10
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
30.05.2026 | 16:48
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել
30.05.2026 | 16:23
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 15:55
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
30.05.2026 | 15:36
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.36%-ով և կազմել 4560.50 դոլար
30.05.2026 | 15:15
«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար 10 հազար դրամ են խոստացել․ գործերն ուղարկվել են դատախազին
Բոլորը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան այս տարի երկրորդ անգամ կայցելի Հայաստան։ Հոկտեմբերի 3-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և ֆրանսիացի պաշտոնյայի հանդիպումը, իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ Կոլոննան կտեսակցի Արցախից բռնի տեղահանված անձանց։

Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ Կոլոննան կվերահաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և կընդգծի ծայրահեղ զգոնությունը դրանց հարգանքի նկատմամբ։ Նա Հայաստանի իշխանությունների հետ կուսումնասիրի բոլոր ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդման կոնկրետ եղանակները։

Համագործակցության մասին Փարիզից հնչող հայտարարությունների ֆոնին ոչ պաշտոնական տեղեկություններ են տարածվում, որ Ֆրանսիան Հայաստանին զրահատեխնիկա է մատակարարել։ Այս մասին դեռևս հունիսին հայտարարել էր Եվրոպայում անվտանգության և կանխատեսման ինստիտուտի տնօրեն Էմանուել Դյուպյուին՝ նաև թվեր նշելով՝ 50 միավոր զրահատեխնիկա։ Այս տեղեկությունները շրջանառվում են նաև այս օրերին։ ՀՀ ՊՆ-ից թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ դեռևս չի հաջողվում։

Սրան զուգահեռ, Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն անդրադարձել է հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության հարցերին և նշել, որ դիտարկում են Հայաստանից եկող պահանջները, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանվել։ Ուժային կառույցի ֆրանսիացի պաշտոնյան շատ փակագծեր չի բացել։ Նա բացառել է միայն այն, որ Ֆրանսիան ուղիղ մասնակցություն կունենա ռազմական գործողություններին։

Տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Փարիզի այս դիրքորոշումը՝ ՀՀ-ին պաշտպանվելու հարցերում աջակցելը, պայմանավորված է հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերություններով։ Պետրոսյանը նշում է, որ Հայաստանի առջև ծառացած են ոչ միայն Ադրբեջանից ու Թուրքիայից, այլ նաև Ռուսաստանից եկող վտանգները։ Փարիզի աջակցությունը Հայաստանին, ըստ փորձագետի, նաև ուղերձ է տվյալ պետություններին։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը սեպտեմբերի 26-ին Սենատում հայտարարել էր, որ Ֆրանսիան ամրապնդում է պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ։ Նա ընդգծել էր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը ռազմական կցորդ նշանակելու և Սյունիքի մարզում հյուպատոսարան բացելու որոշումները։

«Այնպես որ, կարծում եմ, սրանք շոշափելի ապացույցներ են այն մասին, որ Ֆրանսիան վճռականորեն է կանգնած է Հայաստանի կողքին»,- Կատրին Կոլոննան։

Հայ-ֆրանսական ռազմական իրական համագործակցությունը հնարավոր կլինի, եթե պաշտոնական Երևանը վճռական քայլերի դիմի և փոխի արտաքին քաղաքական վեկտորը, Factor TV-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում անվտանգային հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը։ Այս փուլում զինտեխնիկայի ենթադրյալ մատակարարումները, ըստ փորձագետի, չեն կարող համարվել ռազմական խորացված համագործակցություն։

Հիշեցնենք՝ Հայաստանին պաշտպանական զենքեր մատակարարելու անհրաժեշտության մասին դեռևս հուլիսին հայտարարել էր Ֆրանսիայի Սենատի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան